Կարապետ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարո Մինասյան (այլ կիրառումներ)
Կարապետ Մինասյան
Ծնվել էմարտի 22, 1908(1908-03-22)[1]
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 24, 1966(1966-01-24) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1929)[1] և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1936)[1]
Մասնագիտությունբեմանկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կարապետ (Կարո) Հարությունի Մինասյան (մարտի 22, 1908(1908-03-22)[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 24, 1966(1966-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում (1925-1929) և Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1931-19361936-1938 թվականներին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում (գլխավոր նկարիչ), 1938-1944 թվականներին՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում, հայրենական մեծ պատերազմից հետո՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական ու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոններում։ Մինասյանի ստեղծագործություններին բնորոշ է ծավալատարածական լուծումը, բեմական գործողության բովանդակությանը համահնչուն միջավայրի արտահայտիչ մեկնաբանումը։

Ձևավորել է բազմաթիվ ներկայացումներ՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը (1940), Շառլ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» (1955), Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1952) օպերաները, Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետը (1956) և այլն։ Ստեղծագործել է նաև հաստոցային դիմանկարչության բնագավառում[2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 555.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 555