Կարապետ Գրիգորյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կարապետ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1847 |
Ծննդավայր | Զմիւռնիա, Թուրքիա |
Վախճանվել է | 1918 (կամ 1920) |
Մահվան վայր | Երուսաղէմ, Իսրայէլ |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Ժառանգաւորաց վարժարան |
Դավանանք | Բողոքական |
Մասնագիտություն | Լուսանկարչութիւն |
Թեմաներ | լուսանկարչություն |
Ուսուցիչ | Եսայի Դ պատրիարք |
Աշակերտներ | Յաակով Բեն-Դով, Խալիլ Ռաադ |
Զավակներ | Յովհաննէս Գրիգորեան |
Garabed Krikorian Վիքիպահեստում |
Կարապետ Գրիգորեան (անգլերէն՝ Garabed Krikorian, եբրայերէն՝ גאראבד קריקוריאן, ծն. 1847 - մահ. 1918 կամ 1920), սաղիմահայ լուսանկարիչ և լուսանկարչութեան ուսուցիչ: Ապրել և ստեղծագործել է Երուսաղէմում 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կէսերին: Երուսաղէմի առաջին լուսանկարչատան հիմնադիրն է[1]:
Կենսագրութիւն
Գրիգորեանը ծնուել է Զմիւռնիա քաղաքում (Թուրքիա), հայկական ընտանիքում: 1859 թուականին, 12 տարեկանում տեղափոխուել է Երուսաղէմ տեղի Ժառանգաւորաց վարժարանում ուսանելու: Լուսանկարչութիւն սովորել է դպրոց-աշխատանոցում, որը 1860 թուականին հիմնադրել էր Եսայի Կարապետեանը (մի քանի տարի անց ընտրուել է Երուսաղէմի հայոց պատրիարք՝ դառնալով Եսայի Դ Թալասցի)[2]: Ի սկզբանէ Եսայի Կարապետեանն աշխատում էր Հայոց պատրիարքարանում իբրև լուսանկարիչ և հիմնել էր սեփական լուսանկարչական արուեստանոցը: Սակայն պատրիարք ընտրուելուց յետոյ լուսանկարչական գործը հիմնականում շարունակեցին իր երիտասարդ սաները, որոնցից էր Կարապետ Գրիգորեանը: Արուեստանոցը Կարապետեանն աշխատեցրեց մինչև 1882 թուականը, որը վերջնականապէս փակուեց 1885 թուականին:
Գրիգորեանն ամուսնացել է «Տալիթա Կումի» որբանոցի քոյրերից մէկի հետ և դարձել Բողոքական եկեղեցու հետևորդ, որի պատճառով տեղի հայ համայնքն այլևս նրան չէր ընդունում:
1885 թուականին Կարապետ Գրիգորեանը հիմնում է Երուսաղէմի առաջին լուսանկարչատունը: Այն գտնւում էր քաղաքի պատմական փողոցներից մէկում՝ Յոպպէ փողոցում: Լուսանկարչատունն աշխատեցնում էր գործընկերների հետ (Դաուդ Սաբոնջի, Միտրի ևն[3]), իսկ յետագայում նաև որդու՝ Յովհաննէս Գրիգորեանի հետ (1885-1950): Նրա լուսանկարներում գերակշռում էին դիմանկարները՝ յատկապէս արևելեան ոճով արուած[4]: Յաճախորդները Երուսաղէմի բնակիչներն էին՝ հրեաներ, արաբներ, ինչպէս նաև ևրոպացիներ, զբօսաշրջիկներ, որոնց գերում էր լուսանկարների արևելեան ոճը:
1898 թուականի հոկտեմբերին իր լուսանկարներով վաւերագրել է Գերմանիայի Վիլհելմ Բ կայսեր այցը Երուսաղէմ[2]: Այդ պատճառով էլ յետագայում հպարտանում էր իր կոչմամբ՝ «Պրուսական արքայական տան լուսանկարիչ»[3]:
Գրիգորեանը եղել է յայտնի շատ լուսանկարիչների ուսուցիչ, որոնցից էր Խալիլ Ռաադը: Ռաադը 1890 թուականին լուսանկարչատուն էր բացել Գրիգորեանների լուսանկարչատան դիմաց, որից երկու ընտանիքների յարաբերութիւնները սրուել էին[2]: Անախորժութիւններն աւարտուեցին, երբ Գրիգորեանի որդին՝ Յովհաննէսն, ամուսնացաւ Ռաադի զարմուհու՝ Նաջելայի հետ, որին յետագայում կոչում էին «խաղաղութեան հարս»:
Գրիգորեանի աշակերտներից է եղել նաև Յաակով Բեն-Դովը, որը յայտնի է որպէս «իսրայէլական շարժանկարի ռահվիրայ»:
Կարապետ Գրիգորեանը մահացել է 1918 թուականին և թաղուած է Երուսաղէմի Սիոն սարի վրայ՝ Բողոքական եկեղեցու գերեզմանատանը: Այլ տուեալներով, մահացել է 1920 թուականի դեկտեմբերի 11-ին՝ ինչպէս գրուած է գերեզմանաքարին[5]: Նրա մահուանից յետոյ լուսանկարչական գործը շարունակել է որդին՝ Յովհաննէսը, մինչև 1948 թուականը:
Պատկերասրահ
[[Պատկեր::Krikorian, Garabed Zionsfriedhof Jerusalem.jpg|մինի]]
- ↑ «גאראבד קריקוריאן» (եբրայերեն). 2020-04-15.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 Ankori, Gannit. (2006). Palestinian art. London: Reaktion. ISBN 1-86189-259-4. OCLC 61177439.
- ↑ 3,0 3,1 «KRIKORIAN, GARABED | Database of Armenian photo-media practioners». www.lusarvest.org. Վերցված է 2020-06-07-ին.
- ↑ «Portraits taken in Jerusalem by the Krikorian studio». www.loc.gov (անգլերեն). 1900. Վերցված է 2020-06-07-ին.
- ↑ «קובץ:Krikorian, Garabed Zionsfriedhof Jerusalem.jpg» (եբրայերեն).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)