Կատիմա Մուլիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կատիմա-Մուլիլոից)
Քաղաք
Կատիմա-Մուլիլո
գերմ.՝ Katima Mulilo
ԵրկիրՆամիբիա Նամիբիա
ԵրկրամասԶամբեզի
Հիմնադրված է1911 թ.
Մակերես33.4 կմ²
ԲԾՄ1065 մ
Բնակչություն28 699[1] մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+264 66
Փոստային դասիչ5530
Կատիմա Մուլիլո (Նամիբիա)##
Կատիմա Մուլիլո (Նամիբիա)

Կատիմա Մուլիլո[2], քաղաք, ընտրատարածք և Նամիբիայի Զամբեզի երկրամասի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Զամբեզի գետի անապատային ափին, Շուկմանսբուրգ գյուղից 65 կմ դեպի արևելք։ 2012 թ.-ի տվյալներով քաղաքը ունի 28 699 բնակիչ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանութ Կատիմա-Մուլիլոյում. Հյուսիսային Նամիբիա
Կատիմա Մուլիլոն և Լուհոնոնոն

1890 թ.-ի հուլիսի 1-ին Զանզիբարի պայմանագրի կնքումից հետո գերմանական կողմը իր տիրապետության տակ վերցրեց Կապրիվի գոտին և այժմյան Նամիբիայի մեծ մասը։ Կատիմա-Մուլիլո քաղաքը հիմնադրվել է 1911 թ.-ին[3]։ 1935 թ.-ից այն դարձավ Կապրիվի երկրամասի կենտրոնը[4]։ Քաղաքը տեղադրված է բարձր վայրում և Զամբեզի գետի վարարման ժամանակ չի ողողվում ջրով։

Ճանապարհներ դեպի Կապրիվի գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1940-ականները Նամիբիայից անջատված Կապրիվի գոտում ճահիճների միջով ինչ որ տեղ հասնելը գործնականորեն անհնարին էր։ Ամբողջ տարանցումը ստիպված անց էր կացվում Բոստվանայի կամ էլ Զամբիայի տարածքով։ Դա նույնիսկ դարձել է Անգոլայի քաղաքացիական պատերազմի (1972-2002) պատճառներից մեկը։ Պատերազմի ժամանակ Կապրիվի գոտու անկախության համար պայքար էր իրականացվում։ Սակայն 2002 թ.-ին Կապրիվի գոտին նորից միացվեց Նամիբիային։

Տրանս-Կապրիվի մայրուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտին Նամիբիայի և Անգոլայի հարաբերությունները կանոնավորվեցին, և սկսվեց Տրանս Կապրիվի ավտոմայրուղու գուդրոնապատ շինարարությունը։ Վերջինս նաև լուծեց Կապրվի շրջանի մեկուսացվածության Նամիբիայի մնացած մասից խնդիրը։ Ավտոմայրուղին ձգվում է Նամիբիայից մինչև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։

«Կատիմա-Մուլիլո»-ի կամուրջ և օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծով վերջինը կառուցվել են կամուրջն ու օդանավակայանը։ Երկուսն էլ լքաղաքի անունով կրում են «Կատիմա-Մուլիլո» անունը։ Կամուրջը անցնում է Զամբեզի գետի վրայով, ձևավորելով Նամիբիայի և Զամբիայի սահմանը։

Կատիմա-Մուլիլո կարելի է հասնել նաև ինքնաթիռով։ Կատիմա-Մուլիլոյում կա նաև համանուն օդանավակայան։

Իրավիճակը այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատիմա-Մուլիլո քաղաքում զգացվում է գաղութային ժամանակների ոգի։

Կատիմա-Մուլիլոն ունի լավ ինֆրակառուցվածք։ Այստեղ կան բավական մեծ քանակով հիվանդանոցներ, դպրոցներ, սուպերմարկետներ, վառելիքային լցակայաններ։

Քաղաքի հարևանությամբ հանդիպում են վայրի փղեր, զամբեզի գետում հայտնաբերվել են կոկորդիլոսներ[5]։

2002 թ.-ին Անգոլայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, տուրիզմի զարգացման շնորհիվ Զամբիան և Նամիբիայի Կապրիվի շրջանը սկսեցին տնտեսապես աճել։ Արդյունքում, տնտեսական աճը կազմեց 24,2 %[6]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կատիմա-Մուլիլո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 30,1 30,0 29,7 29,5 27,4 25,0 25,5 28,7 32,5 34,9 31,8 30,3 29,6
միջին ջերմաստիճանը (°C) 24,2 24,0 23,3 21,8 18,0 14,8 14,8 17,7 22,0 25,9 25,0 24,3 21,3
միջին նվազագույնը (°C) 18,3 18,1 16,8 14,2 8,6 4,5 4,0 6,7 11,5 16,9 18,1 18,4 13,0
տեղումների քանակը (մմ) 161,8 152,5 88,0 20,5 1,6 0,6 0,0 0,0 2,3 22,9 70,8 145,5 666,5
Աղբյուր՝ [1],[2]

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցական ընտրությունների արդյունքներով Կատիմա-Մուլիլո քաղաքում 2010 թ․-ին կազմվել է հետևյալ վիճակագրությունը․

Կուսակցություն Ձայների քանակը Ձայների քանակը (%)
Հարավ-արևմտյան Աֆրիկայի ազգերի դաշինք 2197 78,69 %
Ժողովրդավարության առաջընթացի կուսակցություն 0473 16,94 %
Նամիբիայի ժողովրդավարական դաշինք 055 01,97 %
Ալյանաս «Կատիմա» զարգացում 036 01,29 %
Նամիբիայի ժողովրդական կուսակցություն 017 00,61 %
անվավեր 031 00,50 %
Ընդամենը 2792 100 %

Ընտրություններ Կատիմա-Մուլիլո ընտրական օկրուգի շրջանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատիմա-Մուլիլո ընտրական օկրուգի շրջանակներում անցկացված ընտրությունների արդյունքներով կազմվել է հետևյալ վիճակագրությունը․

Կուսակցություն Ձայների քանակը Ձայների քանակը (%)
Հարավ-արևմտյան Աֆրիկայի ազգերի դաշինք 2535 80,35 %
Ժողովրդավարության առաջընթացի կուսակցություն 0500 15,85 %
Նամիբիայի ժողովրդավարական դաշինք 065 02,06 %
Նամիբիայի ժողովրդական կուսակցություն 024 00,76 %
անվավեր 022 00,70 %
Ընդամենը 3155 100 %

Ըստ Կատիմա-Մուլիլո ընտրական օկրուգի շրջանակներում անցկացված ընտրությունների արդյունքների Կապրիվայի նահանգապետը է ընտրվել «Հարավ-արևմտյան Աֆրիկայի ազգերի դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Բերնարդ Սիբալատանին։

Ուսումնական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական Կրթական Հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caprivi Senior Primary School
  • Gunkwe Primary School
  • Isuswa Primary School
  • Ivilivinzi Primary School
  • Katima Mulilo Primary School
  • Mulumba Primary School[7]
  • Sachinga Primary School
  • Samudono Primary School
  • Sifuha Primary School

Միջին Կրթական Հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caprivi Senior Secondary School
  • Ikaba Secondary School
  • Imukusi Junior Secondary School
  • Kaliangile Junior Secondary School
  • Kasika Junior Secondary School
  • St. Kizito College[8]
  • Lusu Junior Secondary School
  • Mutikitila Junior Secondary School
  • Muzii Junior Secondary School
  • Nakabolelwa Secondary School
  • Namiyundu Junior Secondary School
  • Kankuntwe Junior Secondary School
  • Sacona Junior Secondary School
  • Sanjo Senior Secondary School
  • Sauzuo Junior Secondary School
  • Sesheke Junior Secondary School
  • Sikosinyana Secondary School
  • Sikubi Junior Secondary School
  • Silumbi Junior Secondary School
  • Simataa Secondary School
  • Singalamwe Junior Secondary School

Բարձրագույն Ուսումնական Հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zambezi Vocational School
  • Caprivi College of Education

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Население в важных городах Намибии Արխիվացված 2012-05-15 Wayback Machine от «World Gazetteer». 2012 г.
  2. Карта Намибии, масштаб 1:3 000 000, ГУГК, 1982 год.
  3. Годы основания городов Намибии
  4. Избрание города Катима-Мулило столицей области Каприви
  5. «Զամբեզի գետ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  6. academic.ru/dic.nsf/enc_geo/1839/%D0%97%D0%B0%D0%BC%D0%B1%D0%B8%D1%8F Туризм в Замбии Արխիվացված 2013-07-13 Wayback Machine (см. раздел «туризм») от Академик.ру
  7. Учреждение начального образования «Mulumba Primary School» Արխիվացված 2011-03-09 Wayback Machine (школа приписана к Организации Романо-Католической церкви Намибии)
  8. Учреждение среднего образования «St. Kizito College» Արխիվացված 2009-08-19 Wayback Machine (школа приписана к Организации Романо-Католической церкви Намибии)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատիմա Մուլիլո» հոդվածին։