Զամբեզի (տարածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Զամբեզի
Դրոշ


Flag of Caprivi Strip.svg


ԵրկիրՆամիբիա Նամիբիա
Կարգավիճակregion of Namibia և former region of Namibia
Մտնում էՆամիբիա
ՎարչկենտրոնKatima Mulilo
Պաշտոնական լեզուներանգլերեն և Հոտենտոտներ
Բնակչություն90 100 մարդ (2011)
Տարածք14 528 կմ²
Namibia - Caprivi.svg
ISO 3166-2 կոդNA-CA
Կոորդինատներ: 17°30′ հվ. լ. 24°16′ ավ. ե. / 17.500° հս․. լ. 24.267° ավ. ե. / 17.500; 24.267
arc.org.na/home.php?pn=caprivi_council

Զամբեզի (անգլ.՝ Zambezi Region), (մինչ 2013 թվականի օգոստոսի 8-ը՝ Կապրիվի)[1], (անգլ.՝ Caprivi Region), Նամիբիայի 14 վարչական շրջաններից մեկն է։ Տեղակայված է Կապրիվիի գոտու արևելյան մասում, ինչի համար էլ ստացել է իր անվանումը։ Տարածքը 14 528 կմ² է, բնակչությունը՝ 90 596 (2011)։ Վարչական կենտրոնը Կատիմա-Մուլիլո քաղաքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարածքի հանձնումը, որը հնարավորություն էր տալիս գերմանական պրոտեկտորատից Հարավարևմտյան Աֆրիկայի Զամբեզի գետ հասնելու համար, նախատեսվել էր Զիմբաբվեի պայմանագրով, բայց փաստացի՝ Կապրիվիի գոտու միավորումը տեղի ունեցավ միայն 1891 թվականին։ «Կապրիվիի գոտին» իր անվանումը ստացել է Լեո ֆոն Կապրիվիի անունից (գերմանացի զինվորական և քաղաքական գործիչ), որը 1890-1894 թվականներին եղել է Գերմանիայի կանցլեր։

«Կապրիվիի գոտու» առանձնացումը հանգեցրեց լոզի (բարոտսե) ժողովրդի էթնիկական տարածքի քայքայմանը։ Այդ տարածքի մեծ մասը մնաց Բարոտսելենդում, որն էլ 1885 թվականին դարձավ Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը, իսկ հետագայում մտավ բրիտանական պրոտեկտորատ Հյուսիսային Ռոդեզիայի կազմի մեջ։ Զամբիայի Հանրապետության անկախության հռչակման ժամանակ լոզի ժողովուրդը բազմիցս հանդես եկավ «Կապրիվիի գոտու» արևելյան հատվածը Զամբիայի կազմում ընդգրկելու պահանջով, սակայն Հարավաֆրիկյան Հանրապետությունը հրաժարվեց վերանայել այդ առաջարկը։

1968 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը ապարտեիդի քաղաքականության շրջանակներում ստեղծեց Հարավարևմտյան Աֆրիկայի 11 էթնիկ «հայրենիք» (homeland): Ընդ որում «Կապրիվիի գոտու» արևմտյան հատվածը ներառվեց Կավանգոլենդի հոմլենդի մեջ, իսկ արևելյան մասը կազմեց Արևելյան Կապրիվը։

1977 թվականին Արևելյան Կապրիվի հոմլենդը ստացավ ներքին ինքնակառավարման իրավունք՝ Կապրիվիի պետություն անվանումով, ստեղծվեց կառավարություն և օրենսդրական խորհուրդ, զինանշան և դրոշ։ Կապրիվիի պետության դրոշն իրենից ներկայացնում էր 4՝ հավասար երկարությամբ գիծ՝ սև, սպիտակ, կապույտ և կանաչ գույներով։ Սպիտակ և կապույտ պաստառի վրա պատկերված էին 2 սև փիղ՝ կնճիթները միմյանց ուղղած։

1990 թվականին Նամիբիայի հանրապետության անկախության հռչակմամբ՝ Կավանգոն և Կապրիվին ընդգրկվեցին նրա կազմում և դադարեցին առանձին գործել՝ իրենց դրոշներով և զինանշաններով հանդերձ։

Վարչական բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը բաժանվում է 8 ընրական շրջանի

  • Ջուդեա Լյաբոլոմա
  • Կաբե
  • Հարավային Կաբե
  • Կատիմա-Մուլիլո (գյուղական տարածք)
  • Կատիմա-Մուլիլո (քաղաքային տարածք)
  • Կոնգոլա
  • Լինյատի
  • Սիբինդա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nakale Albertina (9 August 2013)։ «President divides Kavango into two»։ New Era (via allafrica.com)։ Արխիվացված օրիգինալից-ից 21 December 2015-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]