Կատարինե Զալյան-Մանուկյան
Կատարինե Զալյան-Մանուկյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2 | |||
Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
Մասնագիտություն՝ | Բժշկուհի | ||
Ազգություն | Հայ | ||
Ծննդյան օր | 19-րդ դար | ||
Վախճանի օր | 1965 | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() | ||
Ամուսին | Արամ Մանուկյան | ||
Զավակներ | Մեկ դուստր՝ Սեդա Մանուկյան | ||
Կատարինե Զալյան-Մանուկյան (19-րդ դար - 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բժշկուհի, պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 2-րդ գումարման պատգամավոր։
Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինն էր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարինե Զալյանը մասնագիտությամբ բժշկուհի է եղել։ ՀՅԴ անդամ էր[1]։
Հայաստանի երկրորդ գումարման պառլամենտի Առողջապահության հանձնաժողովի անդամ էր։ Լինելով բժշկուհի՝ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնության գործին՝ պայքար մղելով համաճարակների դեմ։ Որբանոցներից մեկում էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Արամ Մանուկյանին, ում հետ էլ ամուսնացել է 1917 թվականին, Երևանում։ 1919 թվականին այդ ամուսնությունից ծնվում է Արամ Մանուկյանի և Կատարինե Զալյան-Մանուկյանի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը[1]։
Կատարիեն խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Արամ Մանուկյանի մահվանից մի քանի ամիս առաջ։ Առաջին Հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվել են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները[1][2]։
Կատարինե Զալյան-Մանուկյանը մահացել է 1965 թվականին։ Մահվանից առաջ Կատարինեն ասել էր դստերը.
![]() |
Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը։ Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան[1]։ | ![]() |
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարանում Կատարինե Մանուկյանն ընտրվել է Ներգաղթի և Վերաշինության, Բժշկա-սանիտարական հանձնաժողովների անդամ և իր գործունեությունն իրականացրել է այդ հանձնաժողովների իրավասությունների շրջանակում ինչպես նաև վարչական պաշտոնեանների չարաշահումները քննող ժամանակավոր հանձնաժողովի անդամ է եղել[3][4]։
Կատարինե Մանուկյանը, որպես խորհրդարանական հանձնաժողովի անդամ պարբերաբար այցելել է երկրի գավառները, կարիքավորների և գաղթականների խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Գաղթականներն ունեին ինչպես մթերքի, այնպես էլ բժշկական օգնության կարիք։ Խոսքը վերաբերում է նաև եզդի գաղթականներին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարինե Զալյանն ամուսանցել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ։ Ամուսնությունից հետո։ Նրանք ամուսնացել են 1917 թվականին։ Ամուսնու ազգանվամբ գրանցվել է Կատարինե Զալյան-Մանուկյան։ Նրանց ամուսնական կյանքը տևեցլ է երկու տարուց էլ պակաս, քանի որ 1919 թվականի հունվարի 29-ին Արամ Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից։
Հայաստանի հորհրդայնացումից հետո Կատարինեն մանկահասակ դստեր հետ ապաստանել է քրոջ բնակարանում, ապա մեկնել է Կրասնոդար՝ Արամ Մանուկյանի ազգականների մոտ։ 1927 թվականին վերադարձել է Երևան և կրկին նվիրվել բժշկությանը։ Բոլշևիկները համապատասխան մաշկաբան-մասնագետ չգտնելով Կատարինեին ընդունել են աշխատանքի։ Մինչև 1937 թվականին ապրել են ծանր պայմաններում[4]։
Կատարինեն մահացել է 1965 թվականին։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Մանուկյանը և Կատարինե Զալյան-Մանուկյանն ունեցել եմ մեկ դուստր՝ Սեդա։ Նա մինչև 1976 թվականն ապրել է Երևանում, ապա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է 2005 թվականին՝ 86 տարեկան հասակում։ 1998 թվականին նա այցելել է Երևան, Սարդարապատի թանգարանին է նվիրել հոր իրերը և լուսանկարները[5]։
Ժամանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ Կատարինեն ժամանակ է հատկացրել նաև ընկերների հետ շփումներին։ Նա, ինչպես խորհրդարանի մյուս կին պատգամավորները խորհրդարանական ակումբի անդամ էր, որի նպատակը նրա անդամների և նրանց ընտանիքների համար ընկերական մտերիմ շրջապատի, հաճելի ժամանցի ապահովումն էր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոնա Զեյթլյան, «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Առաջին հանրապետության կին պատգամավորները». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Մանուկյան, Արմենակ Սարիբեկի (2002). «Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թթ». Գիտություն. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ։ 1918-1920թվականներ», Երևան, Հայաստանի ազգային արխիվ 2009, էջ 263, համեմատությունը՝ «Հայաստանի աշխատավոր», 1919թվական, 19 սեպտեմբերի
- ↑ 4,0 4,1 Ստեփանեան Խաչատուր Կանայք առաջին հանրապետութեան խորհրդարանում, Նոր Ջուղա, 2018, էջ 35-ից 55 Արխիվացված 2021-06-02 Wayback Machine
- ↑ Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթողը Սարդարապատում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արմենակ Սարիբեկի Մանուկյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.