Կաստելո Կավալկանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստելո Կավալկանտի
անգլ.՝ Castello Cavalcanti
Երկիր Իտալիա
 ԱՄՆ
Թվական2013, նոյեմբերի 12, 2013[1] և նոյեմբերի 13, 2014[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւես Անդերսոն
Սցենարի հեղինակՈւես Անդերսոն և Ռոման Կոպոլա[2]
ԴերակատարներՋեյսոն Շվարցման և Ջիադա Կոլագրանդե
ՕպերատորԴարիուս Խոնջի
Պատմվածքի վայրԻտալիա

Կաստելո Կավալկանտի (իտալ.՝ Castello Cavalcanti), Ուես Անդերսոնի կարճամետրաժ ֆիլմը՝ թողարկված 2013 թվականին։ Ջեյսոն Շվարցմանը կատարել է գլխավոր հերոսի դերը։ Ֆիլմը հովանավորված էր Prada ընկերության կողմից։ Նկարահանումները կատարվել են Հռոմում՝ Չինեչիտա կինոստուդիայի տարածքում։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Հռոմի միջազգային կինոփառատոնի ժամանակ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին իտալական Կաստելո Կավալկանտի գյուղում իր մեքենան է վթարի ենթարկում ամերիկյան վարորդ Ջեդ Կավալկանտի։ Քանի որ անսարքությունը լուրջ էր, գլխավոր հերոսը հասկանում է, որ դեռ երկար ժամանակ է մնալու այդ խուլ վայրում։ Նա որոշում է սպասել ավտոբուսին, որը անցնում է կանգառով ամեն քսան րոպե, բայց հանդիպում է տեղացի իտալացիներին և հայտնաբերում է, որ այդ վայրը նրա նախնիների բնակավայրն է։ Ջեդ կարողանում է գտնել իր բարեկամներին և ծանոթանում է նրանց հետ։ Նա որոշում է մնալ գյուղում և ժամանակ անցկացնել իտալացիների շրջանակում[4][5][6]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում կան հղումներ իտալական կինոկլասիկային։ Այդ թվում «Քաղցր կյանք» և «Ամառկորդ» ֆիլմերին, որոնք նկարահանվել են Ֆեդերիկո Ֆելինիի կողմից։ Գլխավոր հերոսի ազգանունը համընկնում է ռեժիսորի՝ Ալբերտո Կավալկանտիի ազգանվան հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Prada (2013 թ․ նոյեմբերի 13). «"CASTELLO CAVALCANTI" by Wes Anderson». Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  4. «Wes Anderson Honors Fellini in a Delightful New Short Film». Slate. 2013 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «Wes Anderson's short film about a race car driver is classic Wes Anderson». Salt Lake Tribune. 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Watch: Wes Anderson's new 8-Minute Short 'Castello Cavalcanti' Starring Jason Schwartzman». Indiewire. 2013 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]