Ֆրիդրիխ Բուրդախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կառլ Ֆրիդրիխ Բուրդախից)
Ֆրիդրիխ Բուրդախ
գերմ.՝ Karl Friedrich Burdach
Ծնվել էհունիսի 12, 1776(1776-06-12)[1][2]
Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Մահացել էհուլիսի 16, 1847(1847-07-16)[1][2] (71 տարեկան)
Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3]
Բնակության վայր(եր)Պրուսիայի թագավորություն
Քաղաքացիություն Սաքսոնիայի թագավորություն
Մասնագիտությունֆիզիոլոգ, համալսարանի դասախոս, բժիշկ և անատոմ
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան և Դորպատի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտանատոմիա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԴորպատի կայսերական համալսարան և Լայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
 Karl Friedrich Burdach Վիքիպահեստում

Կառլ Ֆրիդրիխ Բուրդախ (գերմ.՝ Karl Friedrich Burdach, հունիսի 12, 1776(1776-06-12)[1][2], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - հուլիսի 16, 1847(1847-07-16)[1][2], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3]), գերմանացի կազմախոս և ֆիզիոլոգ, Դերպտի (1811—1814) և Քյոնիգսբերգի (1814-ից) համալսարանների պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1785-1793 թվականներին սովորել է Լայպցիգի Նիկոլաևյան գիմնազիայում։ 1793 թվականից մինչև 1798 թվականի վերջը Լայպցիգի համալսարանում լսել է դասախոսսություններ բժշկագիտության և փիլիսոփայության թեմաներով, այնուհետև մեկնել է Վիեննա և պարապել Ֆրանկի մոտ։ 1799 թվականին Լայպցիգից վերադառնալուց հետո ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1807 թվականին Բուրդախը Լայպցիգի համալսարանում եղել է պրոֆեսոր։ 1811 թվականին Դորպատի համալսարանում նա աշխատել է կազմախոսության, ֆիզիոլոգիայի և դատաբժշկագիտության ամբիոնում, իսկ չորս տարի անց Քյոնիգսբերգի համալսարանում զբաղեցրել է համապատասխան պաշտանը։

1817 թվականին Բուրդախի նախաձեռնությամբ Ալբերտինին կից կառուցվել է Անատոմիական թատրոնի նոր շենքը։ Նա Քյոնիգսբերգի համալսարանին կից հիմնել է գիտական անատոմիական առաջին ինստիտուտը և մասնակցել է անատոմիական թանգարանի հիմնադրմանը։ 1818 թվականից եղել է Պետերբուրգի ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամը։

1835 թվականից զբաղեցրել է բժշկական կոլեգիայի տնօրենի պաշտոնը, իսկ 1837-1844 թվականներին զբաղեցրել է Ֆիզիկա-բժշկագիտական միավորման նախագահի պաշտոնը։ 1845 թվականին Բուրդախը թողել է պաշտոնը։ Նրա որդին՝ Էռնստը (1801—1876), եղել է Քյոնիգսբերգի պրոֆեսոր և կազմախոս[4]։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել կազմաբանության, գլխուղեղի օնտո- և ֆիլոգենեզի ուսումնասիրմանը, որտեղ առանձնացնում էր պրոյեկցիական, կոմիսուրալ և զուգորդմամբ անցնող համակարգերին։ Բուրդախի անունով է կոչվել նյարդերի փունջը (ողնուղեղի հետևի շարում), որը պատասխանատու է իրանի վերին մասերի և վերին վերջույթների գիտակցական կինեսթեզիկ զգայունակության համար։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեփական.
    • Über die Aufgabe der Morphologic, L., 1818: Vom Baue und Leben des Gehirns, Bd 1—3. — Lpz., 1819—1826. («Կազմաբանության խնդիրների մասին»)
    • Vom Baue und Leben des Gehirns, Bd 1—3. — Lpz., 1819—1826. («О строении и жизни мозга»)
    • Über Psychologie als Erfahrungswissenschaft, Bd 1—4. — Lpz., 1826—1832. («О физиологии как о практической науке»)
    • Beitrage zu einer kritischen Physiologie des Gehirns, 2 Bande. — Leipzig, 1806. («О критической физиологии мозга»)
    • Encyclopaedie der Heilswissenschaft, 3 Bande. — Leipzig, 1812. («Энциклопедия лечебной науки»)
    • Vom Bau und Leben des Gehirns und Ruckenmarks, 2 Bande. — Leipzig, 1819—1826. («О строении головного и спинного мозга»)
  • Համատեղ.
    • Russische Sammlung fur Naturwissenschaft und Heilkunst, Riga und Leipzig 1815—1817. («Русский сборник по естественным наукам и лечебному делу»)
    • Die Physiologie als Erfahrungswissenschaft, 6 Bande, Leipzig 1826—1840. («Физиология как практическая наука»)
  • Ինքնակենսագրություն։ Blicke in's Leben. — Leipzig, 1844. («Հայացք կյանքին»)
  • Կենսագրություն։ Allgemeine Deutsche Biographie, Т. 3. («Գերմանական ընդհանուր կենսագրություններ»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бурдах, Карл-Фридрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Бурдах, Карл-Фридрих // Биографический словарь профессоров и преподавателей Императорского Юрьевского, бывшего Дерптского университета за сто лет его существования (1802—1902) / Г. В. Левицкий ординарный профессор Императорского Юрьевского университета. — Юрьев: Типография К. Маттисена, 1903. — Т. II. — С. 3—8.
  • Райков Б. Е. Германские биологи-эволюционисты до Дарвина. Л. Окен, К. Ф. Бурдах, М. Г. Ратке. Л., 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Բուրդախ» հոդվածին։