Կառլ Լամպլանդ
Կառլ Լամպլանդ Carl Otto Lampland | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1873 Հեյֆիլդ, Դոջ շրջան, Մինեսոտա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1951 (77 տարեկան) Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Ինդիանայի համալսարան և Վալպարաիսոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Կառլ Լամպլանդ (անգլ.՝ Carl Otto Lampland, դեկտեմբերի 29, 1873, Հեյֆիլդ, Դոջ շրջան, Մինեսոտա, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1951, Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ.[1], աշխատել է Լոուելի աստղադիտարանում։
Ծնվել է տաս երեխաներից բաղկացած ընտանիքում։ Նրա հայրը, Օլե Հելիկսեն Լամպլանդը (1834–1914), և մայրը, Բերիտ Գուլիկսդատեր Սկարտումը (1850–1943) ծնվել են Նորվեգիայում[2]։
Կառլ Լամպլանդը սովորել է սկզբում Վալպարիսոյի համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի կոչում 1899 թվականին, ապա Ինդիանայի Բլումինգտոն համալսարանում, ստանալով աստղագիտության բակալավրի աստիճան 1902 թվականին, ապա մագիստրոսի կոչում 1906 թվականին, և ապա պատվո դոկտորի կոչում 1930 թվականին[3]։
Սկսել է աշխատել Լոուելի աստղադիտարանում 1902 թվականին, Պարսիվալ Լոուելի հրավերքով[4], որտեղ սերտ համագործակցելով Լոուելի հետ զբաղվել է մոլորակների հետազոտություններով։ Զբաղվել է աստղագիտական լուսախցիկների և աստղադիտակների նախագծումով, ինչպես նաև աստղադիտակների վերանորոգումներով, մասնավորապես վերստին պատել է արծաթով աստղադիտարանի 40 դյույմանոց աստղադիտակի հայելին։ Կառուցել է նաև ջերմազույգեր, որոնք օգտագործել է մոլորակների ջերմաստիճանի չափումների համար։ Կլարկի աստղադիտակի համար իր կողմից ստեղծած լուսախցիկի համար պարգևատրվել է Թագավորական լուսանկարչական միության մեդալով 1905 թվականին]].[5]։ 1907 թվականին Լամպլանդն ու Լոուելը շահել են նաև Թագավորական լուսանկարչական միության ցուցահանդեսի մեդալ, իրենց կատարած Մարսի ջրանցքների լուսանկարների համար[6]։
Վիլիամ Քոբլենցի հետ համատեղ չափել է Մարսի ցերեկային և գիշերային մակերևույթի ջերմաստիճանը, որը ցույց տվեց, որ Մարսի վրա գոյություն ունի միայն նոսր մթնոլորտ։ Լամպլանդը հայտնաբերել է (1604) Տոմբո աստերոիդը։
Լամպլանդի պատվին են անվանվել լուսնային և Մարսի խառնարան, ինչպես նաև (1767) Լամպլանդ աստերոիդը[7] [8]։
Լամպլանդի ծննդյան օրն է ընդունվել Մարսի օրացույցի սկիզբը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Obituary Information for Dr. Carl Otto Lampland (Arizona Champion/Coconino Sun, Flagstaff, Arizona)»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-13-ին։ Վերցված է 2016-04-09
- ↑ Ole Helliksen Lampland (Dodge-Olmsted MN Norwegian-Americans)
- ↑ «Recipients of Honorary Degrees (Indiana University)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-02-ին։ Վերցված է 2016-04-09
- ↑ Hockey Thomas (2009)։ The Biographical Encyclopedia of Astronomers։ Springer Publishing։ ISBN 978-0-387-31022-0։ Վերցված է օգոստոսի 22, 2012
- ↑ «Biography (Lowell Observatory Archives)»։ Արխիվացված է օրիգինալից 2004-06-15-ին։ Վերցված է 2016-04-09
- ↑ http://erps.dmu.ac.uk/catalogue_single.php?h=ca2&pnum=E07A029&page=p&efn=Professor+P.+Lowell
- ↑ 1767 Lampland (JPL Solar System Dynamics)
- ↑ Carl Otto Lampland (Dodge-Olmsted MN Norwegian-Americans)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lampland photographs of Mars Archived 2010-07-28 at the Wayback Machine. (անգլ.)