Jump to content

Կապյան խևահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապյան խևահավ
Կապյան խևահավ
Կապյան խևահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Խոլահավեր (ընտանիք) (Sulidae)
Ցեղ Խևահավեր (Morus)
Տեսակ Կապյան խևահավ (M. capensis)
Միջազգային անվանում
Morus capensis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կապյան խևահավը (լատին․՝ Morus capensis) խոլահավերի ընտանիքին պատկանող թռչնատեսակ է[1][2]։ Մոտ է ավստրալիական խևահավին, որից այն քիչ է տարբերվում է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր թռչուն է՝ սև-սպիտակ փետրավորությամբ։ Կտուցը գունատ-կապույտ է։ Հասուն առանձնյակների մարմնի երկարությունը 84-94 սմ է, թևերի բացվածքը՝ 171-185 սմ, քաշը՝ մոտ 2,6 կգ։ Սուզվելիս թռչունը ջրի մեջ է մտնում 40-ից 120 կմ/ժ արագությամբ՝ կախված թռիչքի բարձրությունից[3]։

Զույգերը կարող են միասին մնալ մի քանի տարի։ Բնում թռչունները կատարում են ողջույնի յուրօրինակ ծեսեր։ Կապյան խևահավերը սնվում են ձկներով՝ դրանց որսալու համար զգալի բարձրությունից սուզվելով ծովը։

Կարգավիճակը և տարածվածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական տարածագոտին է Անգոլան, Մոզամբիկը, Նամիբիան, Հարավային Աֆրիկան[4]։

Վտանգված տեսակ է, ԲՊՄՄ-ի կարմիր ցուցակում է, կանգնած անհետացման շատ բարձր վտանգի առաջ)։

Կան մի շարք չհաստատված պատմական դեպքեր և մեկ ոչ վատ փաստագրված դեպք, որի համաձայն կապյան խևնհավին հանդիպել են Հյուսիսային Ատլանտիկայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Коблик Е. А. (2001). Разнообразие птиц (по материалам экспозиции Зоологического музея МГУ). Մոսկվա. էջեր Հ. 1. 136. — 384. — 400. ISBN 5-211-04072-4.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «IOC World Bird List 5.1». IOC World Bird List Datasets. doi:10.14344/IOC.ML.11.1. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  3. Beak Protects during Dives: Cape Gannet, AskNature.
  4. «Morus capensis: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2018 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Crawford (1997). Cape Gannet. In։ The Atlas of Southern African Birds Vol. 1։ Non-passerines. Harrison, J. A. Allan, D. G., Underhill. L. G., Herremans, M., Tree, A.J., Parker, V. & Brown, C.J. (eds), pp. 28–29. BirdLife South Africa, Johannesburg.
  • du Toit, M. & Cooper, J. (2002). Cape Gannet. In։ Proposal for inclusion of species in Annex 2 of the Agreement on the Conservation of African-Eurasian Migratory Waterbirds (AEWA, an agreement under UNEP/CMS). Avian Demography Unit, Cape Town.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապյան խևահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապյան խևահավ» հոդվածին։