Ավստրալիական խևահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիական խևահավ
Ավստրալիական խևահավ
Ավստրալիական խևահավ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Խոլահավեր (ընտանիք) (Sulidae)
Ցեղ Խևահավեր (Morus)
Տեսակ Ավստրալիական խևահավ (M. serrator)
Միջազգային անվանում
Morus serrator
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ավստրալիական խևահավ (լատին․՝ Morus serrator), ծովային թռչուն խոլահավերի ընտանիքից։ Արտաքուստ հիշեցնում է հյուսիսային և կապյան խևահավերին։ Խոլահավերի ընտանիքից Ավստրալիական խևահավն ամենահարավային մասում բույն դնող տեսակն է։ Չնայած իր անվանը` ավստրալիական խևահավը պատկանում է ավելի շատ Նոր Զելանդիայի, քան Ավստրալիայի ֆաունային։ Բույն դրած գաղութների և առանձին տեսակների մեծ քանակություն գտնվում է Նոր Զելանդիայում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական խևահավի երկարությունը հասնում է 84-ից 91 սմ։ Թևերի երկարությունը 44-ից 48,5 սմ է, թևերի բացվածքը` 170-ից 200 սմ։ Հասուն թռչնի քաշը 2-ից 2,8 կգ է[1]։

Սեռահասուն թռչնի փետուրները առավելապես սպիտակ են։ Գլուխը և պարանոցը՝ դեղին, թռչնի դեղին երանգը կապված է եղանակից և անհատականությունից։ Թևերը, ծայրային և կենտրոնական պոչի փետուրները սև են։ Կտուցը կապտա-մոխրագույն է, հիմքում բաժանված է մերկ մաշկով։ Աչքերը մոխրագույն են` կապույտ ակնօղակով։ Ոտքերը սև-մոխրագույն են։ Երիտասարդ թռչուններն ունեն առավելապես մուգ դարչնագույն փետուրներ։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական խևահավը երկրորդ ամենահազվադեպ տեսակն է` Աբբոտի խոլահավից հետո։ Բույն դնող զույգերի թիվը հասնում է 70000-ից 75000-ի։ Բույն դնողների շրջանը գտնվում է 32°12’S և 46°36’S կոորդինատների միջև։ Բույն դնողների աշխարհի պոպուլյացիայի 99 %-ը 34° մինչև 40°S գոտում է։ Ինչպես և իր երկու հարազատ տեսակները` հյուսիսային և կապյան խևահավերը, ավստրալիական խևահավը ևս օգտվում է զով, բայց ուտելիքներով հարուստ ծովի շրջաններից։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնաբան Բրայան Նելսոնն առաջարկել է կապյան խևահավը, ինչպես նաև ավստրալիական խևահավը, համարել հյուսիսային խևահավի գերտեսակի ալոպատրիկ տեսակներ։ Կապյան խևահավից ավստրալիական խևահավը տարբերվում է փոքրիկ, չփետրակալած մաշկի մասերով աչքերի շուրջ, ավելի մուգ, ծիածանաթաղանթով և պոչի չորս կենտրոնական փետուրների սև գունավորմամբ։ Կապյան խևահավի հետ հազվադեպ են հիբրիդներ ձևավորում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shirihai, S. 207

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Josep del Hoyo et al.: Handbook of the Birds of the World, Band 1 (Ostrich to Ducks). Lynx Edicions, 1992, ISBN 84-87334-10-5
  • J. Bryan Nelson: The Atlantic Gannet", Fenix Books LTd, Norfolk 2002, ISBN
  • J. Bryan Nelson: Pelicans, Cormorants and their relatives Oxford University Press, 2005, ISBN 0-19-857727-3
  • Hadoram Shirihai: A Complete Guide to Antarctic Wildlife — The Birds and Marine Mammals of the Antarctic Continent and Southern Ocean, Alula Press, Degerby 2002, ISBN 951-98947-0-5