Կապիտալի օրգանական կազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կապիտալի օրգանական կազմ, կապիտալի արժեքային կազմ, հաստատուն կապիտալի (C) հարաբերությունը փոփոխունին (V). որոշվում է կապիտալի տեխնիկական կազմով, արտացոլում վերջինի փոփոխությունը։ Կարլ Մարքսը ցույց է տվել, որ կապիտալի կուտակման հետևանքով կանխավճարված կապիտափ երկու բաղադրամասերից հաստատուն կապիտալը առավել արագ է աճում, քան փոփոխունը։ Նման փոխհարաբերության պատճառով, կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց, կապիտալի օրգանական կազմը մեծանում է։ Դա հանգեցնում է, մասնավորապես, շահույթի միջին նորմայի իջեցման։ Տեղաշարժերը կապիտալի օրգանական կազմում ուղեկցվում են գործազրկության աճով, բանվոր դասակարգի դրության վատթարացմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 258 CC-BY-SA-icon-80x15.png