Կապիկների մոլորակը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապիկների մոլորակը
La Planète des singes
Planet of the Apes book cover.jpg
Հեղինակ Պիեռ Բուլ
Տեսակ գիրք և Bunkobon
Ժանր post-apocalyptic novel
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ 1963
Էջեր 243
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Հրատարակիչ Le Livre de Poche
Հրատարակման տարեթիվ 1963
Թարգմանիչ Xan Fielding և Outi Nyytäjä
ԳՄՍՀ 4-488-63201-7
Կայք tsogen.co.jp/np/isbn/9784488632014
Planet of the Apes Վիքիպահեստում

«Կապիկների մոլորակը» ֆրանսիացի հեղինակ Պիեռ Բուլի գիտաֆանտաստիկ վեպն է՝ գրված 1963 թ.։ 1968 թ. վեպի հիման վրա նույն անվամբ ֆիլմ նկարահանվեց։[1]

Վեպը պատմում է Երկիր մոլորակից երեք հետազոտողների մասին, ովքեր գնում են հետազոտելու Բետելգեյզե աստղը, որտեղ հսկա կապիկները գլխավոր և ամենախեցալի կենդանիներն են, մինչդեռ մարդիկ ընդամենը կենդանանման մակարդակ ունեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում՝ 26-րդ դարում, երբ միջմոլորակային և միջաստղային թռիչքները սովորական բան են դարձել։

Մաս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին մասը ներկայացնում է հարուստ և սիրահարված ճանապարհորդներ Ջիննին և Ֆիլլիսին, ովքեր տիեզերքում շրջելիս եղել են բոլոր հավանական աշխարհներում։ Ապա վեպը նկարագրում է Ուլիսի արկածները գիտական տիեզերանավում, որը գտնվում է հեռավոր տիեզերքում՝ Օրիոնի համաստեղությունում, պրոֆեսոր Անտելի գլխավորությամբ։ Տիեզերանավը հայտնվում է Սորորա մոլորակում, որ պտտվում է Բետելգեյզե աստղի շուրջն ու զարմանալիորեն նման է երկրին։ Սկզբում մարդիկ դիմավորում են գեղեցիկ երիտասարդ աղջկան, ով լողում է գետում Նովու կոչվող ջրվեժից ոչ հեռու։ Այս օրինակով նրանք մոլորակում գտնում են մարդկանց։ Սակայն այստեղի մարդիկ տարօրինակ են պարզվում. նրանք ո'չ լեզու ունեն, ո'չ ձեռագիր, ո'չ էլ ինչ-որ աշխատանքային կամ մտավոր գործիքներ են օգտագործում։ Շուտով այս վայրեինիները գիտական ուսումնասիրության առիթ են դառնում։ Դրանից հետո խմբի անդամներին ոչինչ չի մնում, քան գնալ այն տեղը, որտեղ ապրում են վայրենիները։ Հաջորդ առավոտ ամբողջ ցեղը հավաքվում է միասին արշավախմբի հետ։ Խելացի գորիլաներն են կազմակերպում մարդկանց կյանքը։ Այսպես է լինում Ուլիս Մերուի և Արթուր Լևենի հանդիպումը Սորոր մոլորակի խելացի բնակիչների՝ կապիկների հետ։

Դաշտում հայտնվելով և շրջապատվելով մինչև ատամները զինված գորիլաներոով, Արթուր Լևենը սպանվում է մուշկետից։ Նրա ընկեր Ուլիս Մերուն կարողանում է փրկվել և փախչել անտառ։ Այստեղ նա պատահաբար ընկնում է ձկնորսության համար նախատեսված ցանցը։ Այսպես Ուլիսը կապիկների մոտ գերի է ընկնում։ Բանտարկված Ուլիս Մերուին տանում են «Բարձր ֆիզիոլոգիայի ինստիտուտի» շենք։ Այստեղ նրան հաջողվում է իր վրա ուշադրություն հրավիրել։ Եվ արդեն հաջորդ օրը նա հանդիպում է բժիշկ-գիտնականի հետ։ Այդ գիտնականի անունը Զիրա էր։ Նա մարդկանց վրա թեստերի մի ամբողջ շղթա էր սկսել՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ռեֆլեքսները։ Ուլիսն իր խելացի պահվածքով տպավորվում է Զիռայի մոտ, որի արդյունքում Ուլիսին ավելի բարձրակարգ բժիշկ է այցելում՝ օրանգուտան Զայուսը։ Այս այցից հետո փորձերը շարունակվում են։ Ուլիս Մերուին մնում է միայն ամեն անգամ իր մտավոր հնարավորությունները ցույց տալ վայրենիների մոտ, որոնք բանտակրկված են հարևան խցերում։ Ձգտելով ուսումնասիրել մարդկանց կյանքի սեռական կողմը՝ կապիկները բոլորին զույգերի էին բաժանում։ Որպես արդյունք՝ Ուլիսին բանտարկեցին «ջրվեժ նիմփայի»` Նովա անունով մի աղջկա հետ:

Մաս երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի երկրորդ մասում նկարագրվում են Ուլիս Մերուի արկածները մի քաղաքում, որտեղ ապրում են խելացի կապիկներ: Վստահության արժանանալով` նա կարողանում է Զիրային համոզել, որ ինքն ավելի զարգացած է, քան տեղի վայրենիները, ովքեր ո'չ գրել են կարողանում, ո'չ խոսել։ Այսպես, Զիրայի հետ շփվելով, Ուլիսը շատ բան է իմանում այն աշխարհի մասին, որտեղ հայտնվել է ինքը։ Կապիկների քաղաքակրթությունը զբաղեցնում է ողջ մոլորակը։ Գոյություն ունեն կապիկների երեք ռասաներ, որոնցից յուրաքանչյուրը գործունեության իր ոլորտն ունի.

  1. գորիլաներ (քաղաքական գործիչներ և կառավարիչներ)
  2. օրանգուտաններ (գիտնականներ, փիլիսոփաներ և գրողներ)
  3. շիմպանզեներ (գործարարներ և գիտնականներ)։

Կապիկների քաղաքակրթության մակարդակը համապատասխանում է մեր քաղաքակրթության 20-րդ դարին. նրանք օգտագործում են ավտոմեքենաներ, երկաթուղիներ, ինքնաթիռներ, արբանյակներ, չնայած շատ բնագավառներում նրանք հետ են մնում։ Խելացի կապիկների մի մեծ մաս զբաղված է մարդկանց ուսումնասիրությամբ։ Զիրան Ուլիսին ծանոթացնում է իր ամուսնու՝ Կորնելիի հետ, ով նույնպես գիտնական է։ Նրանք միասին պլան են մշակել, թե ինչպես Ուլիսին ազատեն գերությունից։ Մի անգամ Զիրայի հետ քայլելիս Ուլիսն այգում նկատել էր պրոֆեսոր Անտելին, ով այլ մարդկանց հետ ցուցանմուշի դեր էր կատարում։ Գիտնականների ամենամյա համամոլորակային կոնգրեսին մասնակցում են նաև Զայուսն ու Կորնելին։ Ուլիսին էլ երրորդ օրը ցուցադրում են հանդիպմանը՝ որպես մարդու տարօրինակ օրինակ։ Ուլիսը ելույթ է ունենում խոսքով, որը պատրաստել էր Զիրայի և Կորնելիի հետ, երբ դա նրանից ոչ ոք չէր սպասում։ Արդյունքում գիտնականները որոշում են կայացնում ազատել Ուլիսին։ Նա բնակվում է համալսարանական քաղաքում։ Ի վերջո Ուլիսին հաջողվում է հանդիպել պրոֆեսոր Անտելի հետ, սակայն պարզվում է, որ նա ոչնչով չի տարբերվում Սորորայի մյուս վայրենի մարդկանցից։

Մաս երրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի երրորդ մասում արդեն Ուլիսն ապրում է Սորորայի մոլորակային քաղաքակրթության մայրաքաղաքում՝ որպես լիիրավ քաղաքացի։ Նրա աշխատանքը Զիրային և Կորնեգիին գիտական աշխատանքում օգնելն է։ Ուլիսը նաև զբաղվում է մշակույթով, արվեստով և կապիկների քաղաքակրթության պատմությամբ։ Նրան հայտնի է դառնում, որ Սորորայում 10000 տարի առաջ, մինչ կապիկների քաղաքակրթության հայտնվելը գոյություն է ունեցել զարգացած մարդկային քաղաքակրթություն։

Երբ մարդկային քաղաքակրթությունը սկսեց թուլանալ, այդ ժամանակ կապիկները, ովքեր յուրացրել էին մարդկային պահվածքն ու սովորությունները, արագորեն զարգանում էին, քանի դեռ չէին զբաղեցրել իրենց նախկին տերերի տեղը։ Երբ Ուլիսը տղա է ունենում Նովայից, իր և ընտանիքի դեպ սկսվում է սպառնալիքների տեղատարափ։ Զիրայի և Կորնելիի օգնությամբ նրանց հաջողվում է լքել Սորորան և վերադառնել տիեզերանավ, որն այդքան ժամանակ մնացել էր իր տեղում։ Հետադարձ թռիչքի ժամանակ Նովան և նրա որդին սովորում են խոսել։ Սակայն երբ Ուլիսը վերադառնում է, Երկրի վրա անցած է լինում արդեն 800 տարի։ Սակայն, ի զարմանս իրեն, նա զգում է, որ աշխարհն այնքան էլ չի փոխվել։ Շուտով նա իմանում է, որ Երկրի վրա այլևս մարդկային քաղաքակրթություն չկա. այստեղ էլ են իշխում կապիկները։

Վեպն ավարտվում է նրանով, որ Ֆիլլիսն ու Ջինը՝ շիմպանզե ճանապարհորդները, կարդալով Ուլիս Մերույի հաղորդագրությունը, չեն կարողանում հավատալ գրվածին, քանի որ իրենց մինչ այդ ոչ մի խելացի մարդու չէին հանդիպել։

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջին և Ֆիլլիս- տիեզերական տուրիստներ, որոնք ճանապարհորդում են սեփական տիեզերանավով
  • Ուլիս Մերու - երիտասարդ սկսնակ լրագրող, ով առաջարկում է պրոֆեսոր Անտելին Բետելգեյզեն ուսումնասիրել
  • Անտել - պրոֆեսոր, ով իրականացնում է Երկրից Սորորա մոլորակ երկամյա հետազոտություն
  • Արթուր Լևեն - պրոֆեսոր Անտելի օգնականն ու աշակերտը. երիտասարդ ֆիզիկոս
  • Նովա- երիտասարդ կին, մարդ-վայրենի։ Սորորա մոլորակի բնակիչներից
  • Զիրա - երիտասարդ շիմպանզե, գիտնական, բժիշկ. Սորորա մոլորակի բնակիչներից
  • Զայուս - օրանգուտան, հարգված գիտնական, Սորորա մոլորակի բնակիչներից
  • Կորնելի - շիմպանզե, գիտնական-ակադեմիկոս. Զիրայի ամուսինը, Սորորա մոլորակի բնակիչներից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David L. Ulin (հուլիսի 14, 2014)։ «The transformation of 'Planet of the Apes,' from book to movie legend»։ Los Angeles Times։ Վերցված է հուլիսի 15, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]