Կանչիր ինձ լուսավոր հեռուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կանչիր ինձ լուսավոր հեռուն ռուս.՝ Позови меня в даль светлую | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գերման Լավրով |
Սցենարի հեղինակ | Վասիլի Շուկշին |
Դերակատարներ | Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա |
Օպերատոր | Յուրի Ավդեև |
Երաժշտություն | Յուրի Բուցկո |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
IMDb | ID 0174954 |
«Կանչիր ինձ լուսավոր հեռուն» (ռուս.՝ «Позови меня в даль светлую»), 1977 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Վասիլի Շուկշինի համանուն կինովիպակի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական փոքր քաղաքում՝ երեք սենյակներից բաղկացած կոկիկ տնակում ապրում է Ագրիպինա Իգնատևնա Վեսելովան, որին կոչում են Գրուշա։ Նա 34 տարեկան է և ունի տասներկու տարեկան որդի՝ Վիտկան և եղբայր՝ Նիկոլայ Իգնատևիչը, որը մերձքաղաքային կոլտնտեսության գլխավոր հաշվապահն է։
Ամուսինը Գրուշային ու որդու թողել է երեք տարի առաջ, քանի որ ընտանիքը նրան «խանգարում էր խմել»։ Եվ Գրուշայի ավագ եղբայր ձգտում է ամուսնացնել քրոջը։ Մի անգամ նա իր հետ բերում է մի վաղեմի ընկերոջ, որը վաղուց արդեն հաղթահարել է օղու հանդեպ հակվածությունը և կարծես դարձել է դրական և բարեկեցիկ մարդ... Սակայն Գրոշան ոչ մի զգացմունք չի զգում այդ մարդու հանդեպ․ վերջինս նրան բոլորովին անհետաքրքիր և «գործ» է թվում։
Ինչպես նշել են քննադատները, յուրովի ողբերգական է Վլադիմիր Նիկոլաևիչի՝ այս ծերացող մարդու ճակատագիրը, որը չգիտի, թե ինչպես երջանկություն բերի ոչ ուրիշներին, ոչ էլ իրեն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա – Գրուշա (Ագրիպինա Իգնատևնա) Վեսելովա
- Ստանիսլավ Լյուբշին – Վլադիմիր Նիկոլաևիչ, ռևիզոր
- Միխայիլ Ուլյանով – Նիկոլայ, Գրուշայի եղբայրը
- Իվան Ռիժով – Սավվա պապ
- Վոլոդյա Նաումենկո – Վիտկա, Գրուշայի որդին
- Օլեգ Նովիկով – Յուրկա, Վիտկայի ընկերը
- Նիկոլայ Բրիլինգ – Կուզմա Եգորովիչ
- Ալեքսեյ Վանին – Ալեքսեյ, հյուր ռեստորանում
- Մարիա Վինոգրադովա – հյուր ռեստորանում
- Տատյանա Գավրիլովա – հյուր ռեստորանում
- Լիդիա Դրանովսկայա – հյուր ռեստորանում
- Պյոտր Լյուբեշկին – Ֆեոդոր Ֆեոդորովիչ, Նիկոլայ Վեսելովի հարևանը, ուսուցիչ
- Նատալյա Նազարովա – Նատաշա, հյուր ռեստորանում
- Վլադիմիր Սուվորով – Վյաչեսլավ Ալեքսանդրովիչ, գիտությունների թեկնածու, հյուր ռեստորանում
- Լարիսա Ցեսլյակ (Նեգրեևա-Ցեսլյակ) – էպիզոդ
- Ելենա Բորզովա – Օլյա, Նիկոլայ Վեսելովի դուստրը (լուսագրերում նշված չէ)
- Լյուդմիլա Գամուրյակ – Նիկոլայ Վեսելովի դուստրը (լուսագրերում նշված չէ)
- Լարիսա Բարաբանովա – հյուր ռեստորանում (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսորներ՝ Գերման Լավրով, Ստանիսլավ Լյուբշին
- Սցենարիստ՝ Վասիլի Շուկշին
- Բեմադրող օպերատորներ՝ Յուրի Ավդեև, Վլադիմիր Ֆրիդկին
- Կոմպոզիտոր՝ Յուրի Բուցկո
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Արոնին
- Հնչյունային օպերատոր՝ Օլգա Բուրկովա
- Դիրիժոր՝ Յուրի Նիկոլաևսկի
- Ֆիլմի տնօրեն՝ Իրինա Պետրովա
Ֆիլմը նկարահանվել է Յարոսլավլում և Տուտաևում։ Խնջույքի տեսարանները նկարահանվել են Կիրովի փողոցում գտնվող «Վոլգա» ռեստորանում։ «Կանչիր ինձ լուսավոր հեռուն» կինոպատումի հիմքում Շուկշինի պատմվածքներն հետևյալ պատմվածներն են՝ «Вянет, пропадает», «Владимир Семёнович из мягкой секции», «Космос, нервная система и шмат сала», «Племянник главбуха», «Забуксовал»։ Շուկշինի կյանքից հեռանալը խանգարել է նախագծի իրականացմանը, նրա գաղափարն իրականացրել է նրա ընկեր և գործընկեր Ստանիսլավ Լյուբշինը ռեժիսոր Գերման Լավրովի հետ միասին։ Ֆիլմին նախորդել է ռադիոհաղորդումը, որը կատարել է Լյուբշինը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 - Մանհայմ-Հայդելբերգի XXVI միջազգային կինոփառատոն (Գերմանիա) - Գրան Պրի
- 1977 - Մանհայմ-Հայդելբերգի XXVI միջազգային կինոփառատոն (Գերմանիա) - FIPRESCI մրցանակ[1][2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Mannheim-Heidelberg International Filmfestival» (1977)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Энциклопедия отечественного кино: Станислав Любшин(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зак М. - Шукшинские дали (О худож. фильме «Позови меня в даль светлую») // Искусство кино, № 3, 1978
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կանչիր ինձ լուսավոր հեռուն» // Մոսֆիլմ (ռուս.)
|