Կայսերական վալս (ֆիլմ)
Կայսերական վալս անգլ.՝ The Emperor Waltz | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | երաժշտական ֆիլմ[1] |
Թվական | 1948 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բիլլի Ուայլդեր[1] և Չարլզ Բրեքեթ |
Պրոդյուսեր | Չարլզ Բրեքեթ |
Սցենարի հեղինակ | Բիլլի Ուայլդեր և Չարլզ Բրեքեթ |
Դերակատարներ | Բինգ Քրոսբի[2], Ջոան Ֆոնտեյն[2], Ռոլանդ Քալվեր[2], Լյուսիլ Ուոթսոն[2], Ռիչարդ Հեյդն[2], Զիգ Ռուման[2], Ալմա Մաքրորի[2], Սիրիլ Դելևանտի[2], Հարոլդ Վերմիլյա[2], Ֆրենկ Էլիոթ և Ջուլիա Դին |
Օպերատոր | Ջորջ Բառնս |
Երաժշտություն | Վիկտոր Յանգ |
Մոնտաժ | Դոան Հարիսոն |
Պատմվածքի վայր | Վիեննա |
Նկարահանման վայր | Ալբերտա |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 106 րոպե |
Կայսերական վալս[3] (անգլերեն՝ The Emperor Waltz), ամերիկացի անվանի կինոռեժիսոր Բիլլի Ուայլդերի՝ 1946 թվականին նկարահանած և 1948-ին էկրաններ բարձրացած երաժշտական կատակերգությունը, որտեղ գլխավոր դերերի կատարմսամբ հանդես են եկել Բինգ Քրոսբին և Ջոան Ֆոնտեյնը[4]։ Ֆիլմի նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ում՝ Ժայռոտ լեռներում գտնվող Ջասպեր ազգային պարկում՝ նմանեցնելով կինոնկարի դիպաշարում (սյուժեում) հիշատակվող Տիրոլյան Ալպերին[5]։ Երաժշտական կատակերգության ժանրին պատկանող այս կինոնկարը, որ ժանրային առումով միակն է կինոռեժիսոր Բիլլի Ուայլդերի ստեղծագործական գործունեության մեջ, հեղինակավոր Օսկար կինոմրցանակի է արժանացել երկու անվանակարգում՝ «Լավագույն տարազավորում» («Best Costume (in color)») և «Լավագույն երաժշտական ֆիլմ» («Best Soundtrack (musical film)»): Կինոնկարում այլ երգերի թվում Բինգ Քրոսբիի կատարմամբ հնչած I Kiss Your Hand, Madame. երգը երկար տարիներ լայն ժողովրդականություն է վայելել շատ ու շատ երկրներում։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի դիպաշարի հիմքում ընկած է իրական մի դեպք։ 20-րդ դարասկզբին Ավստրիա տեղափոխված ամերիկացի առևտրական Վրջիլ Սմիթը նպատակադրվում է իր բերած գրամոֆոններից մեկը վաճառել Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանցիսկ-Իոսիֆ Առաջինին և այդպիսով ապահովել նորահայտ այդ ապրանքատեսակի լայն վաճառքը երկրում։ Կայսեր ընդունարանում նա հանդիպում է երիտասարդ դքսուհի Յոհաննա Ավգուստա ֆոն Շտոլցենբերգին, ով իր Շեհերազադե պուդելին բերել էր «ամուսնացնելու» կայսեր ցեղական շներից մեկի հետ։ Ընդունարանում ամերիկացու տոհմազուրկ Բաթոնսի և Շեհերազադեի միջև բախում է տեղի ունենում, որը խառնաշփոթ է առաջացնում և հանգեցնում նրան, որ ամերիկացուն ստիպում են հեռանալ պալատից։ Սակայն վերջինս չի վհատվում և իր մտադրությունն իրականացնելու նպատակով մեկնում է կայսեր՝ Տիրոլյան Ալպերում գտնվող ամառային նստավայրը։ Այդ ընթացքում պարզվում է, որ Շեհերազադեն նյարդային ցնցում է տարել, և «շնային հոգու վերլուծաբան» բժիշկ Ցվիբեկը խորհուրդ է տվել կազմակերպել նրա երկրորդ հանդիպումը Բաթոնսի հետ՝ Շեհերազադեի հոգեկան հանգստությունը վերականգնելու նպատակով։ Դքսուհին, ստիպված, փնտրում ու հանդիպում է Վրջիլին։ Արդյունքում ոչ միայն նրա պուդելի հոգեկան հանգստությունն է վերականգնվում, այլև դքսուհին հենց ինքն էլ սիրահարվում է ամերիկացի առևտրականին։
Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանը | Դերը |
---|---|
Բինգ Քրոսբի | Վրջիլ Սմիթ |
Ջոան Ֆոնտեյն | Դքսուհի Յոհաննա |
Ռոլանդ Կուլվեր | Բարոն Հոլենիա |
Լյուսիլ Վաթսոն | Իշխանուհի Բիտոցկա |
Ռիխարդ Հայդն | Կայսր |
Հարոլդ Վերմիլիա | Սենեկապետ |
Սիգ Ռուման | Ցվիբեկ |
Ֆրանկ Մայո | Խորհրդական |
Գլխավոր մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակը | Անվանակարգը | Արդյունքը |
---|---|---|
Օսկար | «Լավագույն տարազավորում» (em cores) «Լավագույն երաժշտական կինոնկար» (filme musical) |
|
Ամերիկայի գրողների գիլդիայի մրցանակ | «Լավագույն կինոսցենար» | Շնորհվել է։ |
Երաժշտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտությունն ստեղծել է Վիկտոր Յունգը՝ օգտագործելով նաև այլ կոմպոզիտորների հորինած երաժշտական գործեր։ Մասնավորապես՝
Յոհան Շտրաուս Երկրորդի «Կայսերական վալսը» (Kaiserwalzer)
Ֆրից Ռոթերի և Էրվին Ռալֆի՝ 1929 թվականին գրած «I Kiss Your Hand, Madame» երգը
Արթուր Փրայըրի «The whistler and his dog» երգը
Կինոնկարում հանդես եկող կերպարների տարազների հեղինակը Էդիթ Հեդն է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hellmuth Karasek: Billy Wilder: Eine Nahaufnahme. München, 1994, ISBN 3-453-07201-4
- Cameron Crowe: Hat es Spaß gemacht, Mr. Wilder? Diana, 2000, ISBN 3-8284-5031-8
- EAMES, John Douglas, The Paramount Story, Londres: Octopus Books, 1985 (անգլերեն)
- Rodrigues da Silva |primeiro=Divino|data= |titulo=Todos os Filmes da Paramount no período de 1945 a 1949|periódico=Matinê |editora=edição de autor|número=14|ano=1995}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [en http://www.allrovi.com/movies/movie/the-emperor-waltz-v90423]
- [en http://www.tcm.com/tcmdb/title/74045/The-Emperor-Waltz/]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0040317/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.imdb.com/title/tt0040317/fullcredits
- ↑ SapoMag (Portugal)
- ↑ |tytuł=Cesarski walc / The Emperor Waltz|url=https://www.filmweb.pl/film/Cesarski+walc-1948-110387%7Cdata(չաշխատող հղում) dostępu=2020-01-18}}
- ↑ MALTIN, Leonard, Classic Movie Guide, 2a. edição, Nova Iorque: Plume, 2010 (անգլերեն)
|