Կայծակ Առաքել
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կայծակ Առաքել | |
---|---|
Ծնվել է | 1867 |
Ծննդավայր | Բաբերդ |
Մահացել է | 1917 |
Մահվան վայր | Երզնկա |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | ֆիդայի |
Կայծակ Առաքել (իսկական անունը՝ Տիգրան Աբաջյան, 1869, Բաբերդ, Թուրքիա - 1917, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակավին պատանի՝ Երզնկայում միացել է Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռու) խմբին։
1896 թվականին անցել է Կովկաս, եղել Բաքվում, 1900-1903 թվականներին՝ Կարսում, որտեղ զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով։ Ապա՝ 1903 թվականի հունիսին Թորգոմի /Թուման Թումյան/ ղեկավարած «Մրրիկ» խմբի կազմում հասել է Սասուն, մասնակցել 1904 թվականի ինքնապաշտպանական կռիվներին։ 1905-1906 թվականների Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ գործել է Երևանում։ Այնուհետև մասնակցել է Իրանական հեղափոխությանը, ապա անցել Բաբերդ, Սեբաստիա և Վան։
1915 թվականի Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է, Զինվորական խորհրդի անդամ։ 1916-1917 թվականներին Երզնկայում զբաղվել է հայ գաղթականների փրկության գործով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 2005։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 175։