Կայա Գերբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայա Գերբեր
անգլ.՝ Kaia Jordan Gerber
Ծնվել էսեպտեմբերի 3, 2001(2001-09-03)[1] (22 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունՄալիբուի ավագ դպրոց
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Կայա Գերբեր, մայր՝ Սինդի Քրոուֆորդ
 Kaia Gerber Վիքիպահեստում

Կայա Ջորդան Գերբեր (անգլ.՝ Kaia Jordan Gerber, սեպտեմբերի 3, 2001(2001-09-03)[1], Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դերասանուհի։

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի և բիզնեսմեն Ռենդի Գերբերի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայա Ջորդան Գերբերը[2][3][4] ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 3-ին[5][6], բիզնեսմեն Ռենդի Գերբերի և սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի ընտանիքում։ Հայրն ունի հրեական ծագում[7], իսկ մայրը՝ գերմանական, անգլիական, ֆրանսիական և դանիական[8][9]։ Ավագ եղբայրը մոդել Փրեսլի Գերբերն է։ Որպես մոդել 10 տարեկան հասակում Կայան կատարել է իր առաջնաելույթը Versace-ի մանկական հավաքածուի ցուցահանդեսում։ 15 տարեկան հասակում առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ նկարահանվելով «բարեկամ քաղաքներ» ֆիլմում։ Գերբերը ստացել է օնլայն դասընթացներ Մալիբուի միջնակարգ դպրոցում[10]։

Նկարահանվել է այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Vogue[11], Teen Vogue և Pop Magazine[12]։ 2017 թվականին աշխատել է Calvin Klein-ի, Մարկ Ջեյքոբսի, Burberry-ի, Ալեքսանդր Վանի, Coach-ի, Prada-ի, Chanel-ի, Fendi-ի, Moschino-ի, Saint Laurent-ի, Alexander McQueen-ի և Versace-ի հետ։ 2018 թվականի փետրվարին հայտնվել է Փարիզի Vogue ամսագրի շապիկին։ Այդ նույն թվականին դարձել է Versace, Calvin Klein, Marc Jacobs, Մարկ Ջեյքոբսի Omega և «Daisy» ընկերությունների դեմքը[13]։ Նույն թվականին եղել է Chanel և Valentino պայուսակների դեմքը։

2018 թվականին կայացած Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա մոդել» մրցանակի[14]։

2019 թվականին նկարահանվել է Ջոն Էթերլիի «Burnout» երգի տեսահոլովակում[15][16][17]։

2020 թվականին դարձել է Louis Vuitton գարուն-ամառ գովազդային հավաքածուի դեմքը՝ Twist bag անվանումով[18][19][20]։

Կատարել է գլխավոր դեր «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի «Երկակի տեսակ» եթերաշրջանում և «Ամերիկյան սարսափ պատմություններ» հեռուստասերիալում[21][22]։ 2021 թվականին հայտնվել է ամերիկյան Vogue ամսագրի շապիկին[23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռամսյա հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ[24]։

2020 թվականի օգոստոսից 2021 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հարաբերությունների մեջ է եղել ավստրալիացի դերասան Ջեյքոբ Էլորդիի հետ[25][26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. McCarthy, Lauren See All of Kaia Gerber's Fashion Month Looks, Both On And Off the Runway(անգլ.) // W : journal.
  3. «Kaia Jordan Gerber, Cindy Crawford's daughter, is the new face of Penshoppe». Lifestyle Inquirer (անգլերեն). 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «Cindy Crawford and mini-me daughter Kaia Gerber feature on Vogue Paris cover together - Independent.ie». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Creeden, Molly (2014 թ․ դեկտեմբերի 8). «Meet Cindy Crawford's Daughter Kaia Gerber, A 13-Year-Old Who's About to Become the Next Big Thing». Teen Vogue. Yahoo. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Cindy Crawford: Model (». Biography.com (FYI / A&E Networks). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  7. O'Neill, Anne-Marie (1999 թ․ հուլիսի 19). «Cindy's Joy». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  8. Cindy Crawford [@CindyCrawford] (November 4, 2010). «@eyecandyMichele I'm a mutt! My family has been in the US for several generations, but i'm mostly German, English and French» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից December 4, 2012-ին. Վերցված է October 1, 2017-ին – via Թվիթթեր.
  9. «MANIFESTO - MOST WANTED: Kaia Gerber».
  10. «Kaia Gerber's Perfect Day». 2018 թ․ հունվարի 23.
  11. «Kaia Gerber - IMG Models». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  12. «Kaia Gerber - IMG Models». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  13. Marc Jacobs Daisy Fragrance 2018 Models.com, January 2018
  14. The Fashion Awards 2018: The Winners // Vogue : magazine.
  15. «Kaia Gerber Stars In Her First Music Video, Following Her Mother's Footsteps». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  16. Christina Cacouris; Jack Sunnucks (2019 թ․ հուլիսի 24). «Watch Kaia Gerber's music video debut in John Eatherly's 'Burnout'». I-D (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  17. «Kaia Gerber Stars in John Eatherly's "Burnout" Music Video | V Magazine». vmagazine.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  18. FashionModelDirectory.com, The FMD-. «Louis Vuitton - Spring/Summer 2020 Ready-to-Wear - Fashion Advertisement | Brands | The FMD». The FMD - FashionModelDirectory.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  19. «Kaia Gerber Charms in Louis Vuitton 'Twist' Spring 2020 Campaign». Fashion Gone Rogue (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  20. «Louis Vuitton Twist Bags Spring 2020 (Louis Vuitton)». MODELS.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  21. Del Rosario, Alexandra (2021 թ․ մարտի 23). «Kaia Gerber To Join 'American Horror Story' Season 10 Cast, Ryan Murphy Reveals». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  22. Ray, Alyssa. «American Horror Story Season 10 & the Spinoff Will Be Here Before You Know It». E! Online. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  23. Fry, Naomi. «Girl Interrupted: The Education of Kaia Gerber». Vogue. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  24. «Серийный бойфренд: Пит Дэвидсон честно рассказал о своих романах с Кайей Гербер, Арианой Гранде и Кейт Бекинсейл». ru.hellomagazine.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  25. Betancourt, Bianca (2020 թ․ նոյեմբերի 23). «Kaia Gerber Is Reportedly "Very Happy" with New Beau Jacob Elordi». Harper's BAZAAR (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  26. Xidias, Angelica (2020 թ․ սեպտեմբերի 9). «Are Kaia Gerber and Jacob Elordi dating?». Vogue Australia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  27. «Самая красивая звездная пара распалась: Кайя Гербер и Джейкоб Элорди больше не вместе | ELLE». www.elle.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայա Գերբեր» հոդվածին։