Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 25, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Սուրբ Հռիփսիմե եկղեցին
Սուրբ Հռիփսիմե եկղեցին

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: 5-րդ դարում այն ավերել են պարսիկները: Հետագայում Սահակ Պարթևը կառուցել է նոր վկայարան: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:

1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: շարունակել...