Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 21, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ակիմ Թամիրովը
Ակիմ Թամիրովը

Ակիմ Թամիրով (ռուս.՝ Аким Михайлович Тамиров, անգլ.՝ Akim Tamiroff, հայկական անունը` Հովակիմ, հոկտեմբերի 29, 1899, Թբիլիսի, Ռուսական կայսրություն (ըստ որոշ տվյալների ծնվել է Բաքվում) - սեպտեմբերի 17, 1972, Պալմ Սփրինգս, Կալիֆորնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ազգությամբ հայ ամերիկացի դերասան:

Ակիմ Թամիրովը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում, Բաքվի նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի և Մաշա Ամիրյանի որդին: Դերասանական կրթությունը ստացել է Մոսկվայի Գեղարվեստական Թատերական դպրոցում: 1923 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա` Փարիզ, ապա ԱՄՆ և շարունակում է իր դերասանական կարիերան Հոլիվուդում:

Սկզբում որպես թատրոնի դերասան խաղում է Մ. Բալիևի «Չղջիկ» խմբում (Le Chauve-Souris), ապա Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում: Թողնելով թատրոնը հիմնում է բեմական գրիմի սեփական ակադեմիան, սակայն Մեծ Ճգնաժամի տարիներին սնանկանում է և կորցնում ակադեմիան: շարունակել...