Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 1, 2016 թ.
Ալեսանդրո լա Մարմորա (իտալ.՝ Alessandro La Marmora) կամ Ալեսանդրո Լամարմորա (իտալ.՝ Alessandro Lamarmora), Ալեսանդրո դելլա Մարմորա (իտալ.՝ Alessandro della Marmora), ամբողջական անունը՝ Ալեսանդրո Ֆեռերո դելլա Մարմորա (իտալ.՝ Alessandro Ferrero della Marmora, մարտի 27, 1799, Թուրին, Սարդինիայի թագավորություն - հունիսի 7, 1855, Բալակլավա, Ռուսական կայսրություն), իտալացի ազնվական Ֆեռերո դելլա Մարմորա տոհմից, գեներալ-մայոր, բերսալիերների հիմնադիր։ Ռիսորջիմենտո շարժման աջակից, Ավստրո-Հունգարական և Ղրիմի պատերազմների մասնակից։ Վերջինի ժամանակ գլխավորում էր Երկրորդ սարդինական կորպուսը։ Մահացել է խոլերայից Սևաստոպոլի պաշարման ժամանակ։
Ալեսանդրո Ֆեռերո դելլա Մարմորան ծնվել է 1799 թվականի մարտի 27-ին Թուրինում։ Մարկիզ Չելեստինո Ֆեռերո դելլա Մարմորայի և կոմսուհի Ռաֆայելլա Արջենտերո դի Բերսեցիոյի 13 երեխաներից 8-րդն էր։ Կոմսուհու հայրը Իվրեական գնդի կապիտան էր։ Նորածինը մկրտվելուց ստացավ Ալեսանդրո Էվազիո Մարիա անունը։ Կնքահայրն ու մայրը ավագ եղբայրն ու քույրն էր։ 1809 թվականին նշանակվել է մանկլավիկ Պիեմոնտի կառավարիչ, իշխան... Ավելին⇒