Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 16, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
1 - Հյուսիսային բևեռ 2 - Հյուսիսային մագնիսական բևեռ 3 - Հյուսիսային գեոմագինսական բևեռ 4 - Հյուսիսային բևեռի անհասանելիություն
1 - Հյուսիսային բևեռ 2 - Հյուսիսային մագնիսական բևեռ 3 - Հյուսիսային գեոմագինսական բևեռ 4 - Հյուսիսային բևեռի անհասանելիություն

Հյուսիսային բևեռ կամ Աշխարհագրական հյուսիսային բևեռ, այն կետը, որտեղ Երկրի պտտման առանցքը հատում է նրա մակերևույթը Հյուսիսային կիսագնդում։ Այն գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կենտրոնական մասում։ Այն պետք չէ շփոթել Հյուսիսային մագնիսական բևեռի հետ։

Հյուսիսային բևեռը տրամագծորեն հակադիր է Հարավային բևեռին, որը գտնվում է Անտարկտիդայում։ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ Հյուսիսային բևեռի համեմատ միշտ գտնվում է հարավում: Հյուսիսային բևեռի աշխարհագրական կոորդինատներն են 90°0000 հյուսիսային լայնություն։ Այն աշխարհագրական երկայնություն չունի, քանի որ հանդիսանում է բոլոր միջօրեականների հատման կետը։ Հյուսիսային բևեռը նաև չի առնչվում որևէ ժամային գոտու։ Բևեռային ցերեկն ու բևեռային գիշերն այստեղ տևում են գրեթե վեց ամիս:

Հյուսիսային բևեռում օվկիանոսի խորությունը կազմում է... Ավելին