Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 19, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Անատոլի Մարչենկո խորհրդային այլախոհ, գրող, մարդու իրավունքների պաշտպան, խորհրդային քաղաքական բանտարկյալ, Եվրախորհրդարանի սահմանած Սախարովի ազատ մտքի մրցանակի առաջին ստացողներից մեկը (Նելսոն Մանդելայի հետ), որին նա արժանացել է 1988 թվականին, հետմահու: Տարբեր դատվածություններով բանտերում և աքսորներում նա անցկացրել է մոտ 20 տարի։ Մարչենկոն ի սկզբանե եղել է հորատող, այլ ոչ թե մտավորական: Նա ծայրահեղական, իսկ ավելի ուշ գրող և քաղաքական բանտարկյալ է դարձել սկսած 1958 թվականից, մի քանի անգամ աշխատանքային ճամբարներում և բանտերում ազատազրկման արդյունքում՝ այլախոհների հետ առնչվելով:

Նա առաջին լայն ճանաչման արժանացավ «Իմ վկայությունը» ինքնակենսագրական գրքով, որը խորհրդային աշխատանքային ճամբարների ու բանտերի մասին է: Նա այդ մասին որոշեց գրել 1966 թվականին, երբ Մոսկվա ժամանելուց հետո երկրորդ անգամ ազատազրկվեց: Արևմուտքում սենսացիա առաջացրեց, երբ 1969 թվականին Խորհրդային Միությունում Սամիզդատը սահմանափակ քանակով հրապարակեց այն: Նա ամբողջ աշխարհի, նաև ԽՍՀՄ-ի ընթերցողների ուշադրությունը հրավիրեց... Ավելին