Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 9, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

ԽՍՀՄ ատոմային նախագիծ, ԽՍՀՄ ատոմային ծրագրի ռազմական մաս, հիմնարար հետազոտություն, ատոմային ծրագրերի մշակում և դրանց գործնական իրականացում ԽՍՀՄ-ում, որի նպատակն էր միջուկային էներգիան օգտագործել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար:

Մինչև ատոմային նախագիծը, 1930-1941 թթ. ատոմի միջուկի վերաբերյալ արդեն կատարվել էին ռադիոքիմիական հիմնարար հետազոտություններ: Այդ ընթացքում «ԽՍՀՄ ԳԱ միջուկային ֆիզիկայի վերաբերյալ համամիութենական համաժողովներում» ներկայացվում էին ոչ միայն ատոմային ֆիզիկայի, այլև երկրաքիմիայի, ֆիզիկական քիմիայի, անօրգանական քիմիայի և այլ բնագավառներում կատարված խորհրդային և այլ երկրների հետազոտությունները, որոնց մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների հետազոտողներ: 1920-ական թվականներից ԽՍՀՄ-ում միջուկային ֆիզիկայի բնագավառում առաջատար էին համարվում Լենինգրադի ՌԳԱ Վ. Գ. Խլոպինի անվան ռադիումային ինստիտուտը և Ա. Ֆ. Իոֆեի անվան Ֆիզտեխը, Խարկովի Ֆիզիկո-տեխնիկական ինստիտուտը (ԽՖՏԻ), Մոսկվայի Ն. Ն. Սեմյոնովի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը:

Ատոմի միջուկի բնագավառում հեղինակություն էր վայելում Վ. Գ Խլոպինը: Նշանակալից ներդրում են ունեցել նաև Ռադիումային ինստիտուտից Գ. Ա. Գամովը, Ի. Վ. Կուրչատովը և Լ. Վ. Միսովսկին... Ավելին