Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 7, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Բիր Գրիլս
Բիր Գրիլս

«Արտհաշաստրա» կամ Արտխաշաստրա (սանսկրիտ՝ अर्थशास्त्र, Arthaśāstra IAST, բառացի՝ գիտություն գործնական կյանքի մասին, գիտություն օգուտի մասին), սանսկրիտով գրված հին հնդկական քննախոսություն, տնտեսական քաղաքականության և ռազմական ռազմավարության տրակտատ, հանրային կառավարման դրույթների ժողովածու: Հեղինակը համարվում է Մաուրյաների պետության առաջին արքա՝ Չանդրագուպտայի (մ․թ․ա․ 321-297 թվականներ) գլխավոր խորհրդական, Թաքսիլայի ուսուցիչ Կաուտիլիեն (մ․թ․ա․ 4-րդ դար), որը հայտնի է նաև Չանակյա (մ․թ․ա․ 350–283 թվականներ), Վիշնու Գուպտա անուններով: Սակայն նա, հավանաբար, եղել է սոսկ «Արտհաշաստրայի» հիմնադիրը: «Արտհաշաստրան» հետագայում, մինչև մ․ թ․ 2–3-րդ դարեր, վերամշակվել և լրացվել է: Հին Հնդկաստանի հասարակական հարաբերությունների, տնտեսության, քաղաքական հաստատությունների, հատուկ ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների ուսումնասիրության կարևորագույն աղբյուր է:

Արտհաշաստրայում սանքհյան և յոգան հիշատակվում են որպես... Ավելին