Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 21, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Աբխազիայի դրոշը:
Աբխազիայի դրոշը:

Աբխազիա (աբխազերեն՝ Аҧсны, Ափսնը; վրացերեն՝ აფხაზეთი Ափխազեթի), դե-ֆակտո անկախ հանրապետություն Սև ծովի արևելյան ծովափնյա հատվածում, Վրաստանի հյուսիսարևմտյան մասում՝ Ռուսաստանից հարավ: Նախկինում` Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Վրացական ԽՍՀ-ի կազմում): Վրաստանի սահմանադրության համաձայն, համարվում է Վրաստանի մաս: Փաստացի, Աբխազիան Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չի վերահսկվում: Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (օգոստոսի 26, 2008), Նիկարագուան (սեպտեմբերի 5, 2008) Վենեսուելան (սեպտեմբերի 10, 2009), Նաուրուն (դեկտեմբերի 15, 2009) և Վանուատուն (մայիսի 23, 2011), ինչպես նաև մասամբ ճանաչված Հարավային Օսիան և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը: Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան որպես Վրաստանի անբաժան մասը: շարունակել...