Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 16, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Շատո Սեն Կլու, Փարիզի կենտրոնից մոտավորապես 10 կմ արևմուտք՝ Օ-դը-Սեն գավառում տեղակայված թագավորական պալատ, որից հիանալի տեսարան է բացվում Սենայի և Փարիզի վրա։ Գտնվում է Սեն Կլու քաղաքի տարածքում։ Սեն Կլու պալատը կապված է եղել Ֆրանսիայի պատմության բազաթիվ իրադարձությունների հետ։ Կառուցվել է մինչհեղափոխական Ֆրանսիայի ժամանակներում (1658-1784) Օռլեանի տան դքսերի կողմից, որոնց պատկանել է Սեն Կլու դաստակերտը։ Կլասիցիզմի ոճով կառուցված ֆրանսիական ճարտարապետության ադամանդ, որը կառուցվել էր Լյուդովիկոս XIV-ի եղբոր՝ Օռլեանի դքսի պատվերով, հետագայում Լյուդովիկոս XVI -ը ձեռք է բերել և նվիրել է Մարի Անտուանետին: Այստեղ հանդպումներ են կազմակերպել Նապոլեոն I և Նապոլեոն III կայսրերը։ Պալատը չի հասել մեր օրերը, սակայն պալատական զբոսայգին 17-րդ դարի վիճակում գրեթե անփոփոխ պահպանվել է և Ֆրանսիայի խոշորագույն զբոսայգիներից մեկն է։ Այն պուրակային ճարտարապետության բարձրագույն վարպետության հիանալի նմուշ է:

VI դարում Քլոդովալդ (ֆր.՝ Chlodovald, մոտ 520-560 սեպտեմբերի 7) Մերովինգների տոհմից Քլոդոմիր թագավորի թոռն այդ վայրերում հիմնել է վանական համալիր։ Մահից հետո նրա գերեզմանը դարձել է քրիստոնյաների ուխտատեղի, իսկ նա ինքը սուրբ է հռչակվել։

Վանական համալիրի մոտ առաջացել է համանուն Սեն Կլու քաղաքը։ 1346 թվականին Հարյուրամյա պատերազմի ընթացքում այն այրվել է անգլիացիների կողմից... Ավելին