Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 14, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Թբիլիսիի հայոց վանք
Թբիլիսիի հայոց վանք

Թբիլիսիի հայոց վանք, հայկական առաքելական վանական համալիր Թբիլիսի քաղաքի Տաիթաղ (վրացերեն՝ Գարեբունի) թաղամասում՝ Կուր գետի աջ ափին։ Հիմնադրվել է 14-րդ դարում։ Եղել է Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին մինչև ոչնչացումը և քաղաքի խոշորագույն մշակութային-կրոնական հաստատությունը։ 1914 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր։ Գտնվել է Թբիլիսիի նախկին Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Կուր գետի աջ ափին։

Ըստ ուսումնասիրող Գ. Աղայանցի՝ վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։ Այդ ժամանակից էլ պահպանվել է գլխավոր եկեղեցու արևելյան ճակատի որոշ հատվածներ, իսկ բուն վանքը հիմնադրվել է 931 թվականին Ումեկի որդիներ Առյուծի, Սուջաթի և Ջալապի կողմից։

Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով։ Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր։ Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտը 1789 թվականին նկարել է Հովնաթան Հովնաթավյանը։ Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք։ Նմանեցվել է Հայաստանի Լոռու մարզում գտնվող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավթի ճարտարապետական հորինվածքին։

Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների... Ավելին