Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 23, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Հայքն իր հզորության գագաթնակետին
Մեծ Հայքն իր հզորության գագաթնակետին

Մեծ Հայք, պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թթ.: Թագավորությունն անկախացավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից քիչ անց` Երվանդունիների արքայատոհմի օրոք:

Մ.թ.ա. 189 թ-ից սկսած Հայոց գահին հաստատվեց Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ: Մեծ Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան Մեծի կառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը համարվում էր արևելքի հզորագույն պետությունը: շարունակել...