Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 27, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Կռվան կտցար
Կռվան կտցար

Կռվան կտցար (լատին․՝ Philomachus pugnax), մորակտցարների ընտանիքի թռչուն է։ Բնադրում է Եվրասիայի հյուսիսային մասի խոտային ճահիճներում և խոնավ մարգագետիններում։ Չվող թռչուն է, ձմեռում է Արևմտյան և Հարավային Եվրոպայում, Աֆրիկայում՝ Սահարայից հարավ, Հարավային Ասիայում և Ավստրալիայում։ Չվում են երամներով, ձմեռոցներում հաճախ կազմավորում են գաղութներ, որոնք հիմնականում կազմված են լինում մի քանի հարյուրից մինչև հազար թռչունից։ Համարվում է մոնոտիպիկ տեսակ, մոտ ազգակից տեսակներն են ցեխահավը և սրապոչ ավազահավը։

Բավական ամրակազմ, երկարոտ կտցար է, արտաքինով նման է խոշոր ավազահավի։ Արուներն ու էգերը չափերով, իսկ գարնանը նաև` գույնով և փետրավորման տարրերով միմյանցից նկատելիորեն տարբեր են։ Ամուսնական հանդերձում արուները կրծքի վրա կրում են վառ գունավորված շքեղ փետուրե օձիք, իր տեսակի մեջ «ականջներ» և գլխի մերկացած մաշկի վրա փոքր ելուստներ՝ գորտնուկների տեսքով։ շարունակել...