Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 14, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
տեսարան Գանձակ քաղաքից
տեսարան Գանձակ քաղաքից

Գանձակ (պարսկերեն՝ گنجه Գենջե, որից էլ` թյուրքական Գենջե կամ Գյանջա ձևերը), քաղաք Արևելյան Հայաստանում, պատմական Ուտիքում, ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920-ին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935թԿիրովաբադ։ Միայն 1991-ին քաղաքին նորից վերադարձվեց իր հին պատմական անունը (ադրբեջաներեն հնչողությամբ՝ Գյանջա, Gəncə

IX դ. վերջից մինչև XII դ. Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ XI դ. կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088–ին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում խաղկում է նաև մահմեդական ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ XII դ. 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ XIII դ. սկղբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236–ին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։

Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ շարունակել...