Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 12, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Էրիկ Կանդել
Էրիկ Կանդել

Էրիկ Ռիչարդ Կանդել (ծնվ. նոյեմբերի 7, 1929) ամերիկացի նեյրոհոգեբան: 2000 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում՝ նեյրոններում հիշողության ֆիզիոլոգիական ուսումնասիրությունների համար: Մրցանակը կիսել է Արվիդ Կառլսոնի (Arvid Carlsson) և Պոլ Գրինգարդի (Paul Greengard) հետ: Կանդելի հետազոտությունների արդյունքում բացահայտվեց սինապսների պլաստիկությունը, որն ընկած է բարձրագույն հոգեկան բազմաթիվ ֆունկցիաների հիմքում:

Կանդելը, ով հոգեվերլուծություն էր ուսումնասիրել, ցանկացավ հասկանալ հիշողության ձևավորման և աշխատանքի սկզբունքները: Նրա մենթորը՝ Հարրի Գրաունդֆեստն, ասաց. «Եթե դու ցանկանում ես բացահայտել ուղեղը, դու պետք է ռեդուկցիոն մոտեցում ցուցաբերես, ուսումնասիրես մեկ բջիջ` տվյալ ժամանակում»: Կանդելն իր ուսումնասիրությունների համար ընտրեց ծովային անողնաշարավոր Aplysia californica-ն, որի նյարդային համակարգի վրա էլ կատարվեցին հետազոտությունները: Այս կենդանու ընտրության պատճառն այն էր, որ այն ուներ ուսումնասիրման համար անհրաժեշտ խոշոր նյարդային բջիջներ, ինչպես նաև այն պարզագույն կենդանիներից էր, որոնք ընդունակ են սովորել շարունակել...