Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 6, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վիեննայի ճակատամարտ
Վիեննայի ճակատամարտ

Վիեննայի ճակատամարտ (գերմ.՝ Schlacht am Kahlen Berge կամ Kahlenberg, լեհ.՝ bitwa pod Wiedniem կամ odsiecz wiedeńskaմ թրք.: İkinci Viyana Kuşatması, օսմ.՝: Beç Ḳalʿası Muḥāṣarası), տեղի է ունեցել 1683 թվականի սեպտեմբերի 11-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի երկամսյա պաշարումից հետո, Օսմանյան կայսրության և Սրբազան Հռոմեական կայսրության ու նրա դաշնակիցների միջև: Այս ճակատամարտում քրիստոնյաների հաղթանակը վերջնականապես վերջակետ դրեց Օսմանյան կայսրության՝ դեպի Եվրոպա արշավանքներին, իսկ Ավստրիան դարձավ Կենտրոնական Եվրոպայի ամենահզոր տերությունն առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում:

Լայնամասշտաբ ճակատամարտում հաղթեցին Լեհաստանի թագավոր և Լիտվիայի Մեծ իշխան Յան III Սոբեսկու ղեկավարած լեհա-ավստրիա-գերմանական զորքերը: Օսմանյան կայսրության զորքերը ղեկավարում էր Մեհմեդ IV-ի մեծ վեզիր Կարա-Մուստաֆան:

Վիեննայի ճակատամարտը դարձավ շրջադարձային իրադարձություն Կենտրոնական Եվրոպայի պետությունների և... Ավելին