Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 1, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Լիլիա Բրիկ
Լիլիա Բրիկ

Լիլիա Բրիկ (ռուս.՝ Лиля Юрьевна Брик, ծնված՝ Լիլիա (Լիլի) Ուրիի Կագան, հոկտեմբերի 30, 1891, Մոսկվա - օգոստոսի 4, 1978, Մոսկվա), «ռուսական ավանգարդի» մուսա, 20-րդ դարի ամենահայտնի գրական-գեղարվեստական սալոնի տիրուհի, հուշագրությունների հեղինակ, ռուս գրող Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հասցեատեր, որը մեծ դեր է խաղացել պոետի կյանքում։ Լիլիա Բրիկի կենսագրությունը միահյուսված է Էլզա Տրիոլեի, Օսիպ Բրիկի, Վիտալի Պրիմակովի, Վասիլի Քաթանյանի, տարբեր երկրների արվեստի ու գրականության բազում գործիչների ճակատագրերի հետ։ Բրիկը Մոսկվայում ստեղծեց Մայակովսկու առաջին թանգարանը (հետագայում լուծարվեց)։ 1950-ական թվականների վերջերից գրաքննությունը ձգտում էր հեռացնել Բրիկի ազգանունը Մայակովսկու կենսագրությունից։ Ինքնասպան է եղել 1978 թվականին։

Լիլիան ծնվել է Ուրի և Ելենա (օրիորդական ազգանունը՝ Բերման) Կագանների ընտանիքում։ Հայրն իրավաբան էր, որը զբաղվում էր հրեաների իրավունքների պաշտպանությամբ Մոսկվայում․ բացի այդ նա՝ որպես Ավստրիայի դեսպանատան իրավաբանական խորհրդատու, ֆինանսական և վարչական հարցերում օգնում էր հյուրախաղերով ժամանած արտիստներին... Ավելին