Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 6, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Ֆանդի Ահմադ
Ֆանդի Ահմադ

Ֆանդի բին Ահմադ (մալայերեն՝ Fandi bin Ahmad, ), սինգապուրցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Ներկա պահին հանդիսանում է Մալայզիայի Սուպերլիգայում հանդես եկող «Լայոնս XII» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Նախկինում հիմնականում խաղացել է որպես՝ հարձակվող, սակայն ունակ է եղել հանդես գալ նաև կիսապաշտպանական դիրքերում: Որպես մարզիչ երեք տարբեր ակումբների հետ հաղթել է Մալազիայի գավաթը. «Սինգապուր», «Կուալա-Լումպուր» և «Փաղանգ», այդ թվում նաև երկու անգամ ոսկե դուբլ է «ձևակերպել». 1992 և 1994 թվականներին: 1988 թվականին Ֆանդի ստացել է երկրի առաջնության ոսկե խաղակոշիկը: Բացի դրանից, ֆուտբոլիստը հայրենի սահմաններից դուրս հանդես եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Միտրա Կուկարը» (Ինդոնեզիա), «Գրոնինգենը» (Նիդերլանդներ), «Գեյլանգ Ինտերնեշնլը» և «Ուորիորսը» (երկուսն էլ՝ Սինգապուր): Սինգապուրի ազգային հավաքականի կազմում Ֆանդին մասնակցել է 101 հանդիպումների, դարձել է 55 գոլի հեղինակ, երեք անգամ դարձել է Հարավարևմտյան Ասիայի խաղերի արծաթե մրցանակակիր և 1993 թվականից 1997 թվականը հանդիսացել է ազգային հավաքականի... Ավելին