Ֆանդի Ահմադ
![]() | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆանդի բին Ահմադ | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 29, 1962[2] (60 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սինգապուր | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 սմ[1] | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող, կիսապաշտպան (նախկինում) | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆանդի բին Ահմադ (մալայերեն՝ Fandi bin Ahmad, մայիսի 29, 1962[2], Սինգապուր), սինգապուրցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Ներկա պահին հանդիսանում է Մալայզիայի Սուպերլիգայում հանդես եկող «Լայոնս XII» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Նախկինում հիմնականում խաղացել է որպես՝ հարձակվող, սակայն ունակ է եղել հանդես գալ նաև կիսապաշտպանական դիրքերում: Որպես մարզիչ երեք տարբեր ակումբների հետ հաղթել է Մալազիայի գավաթը. «Սինգապուր»[Ն 1], «Կուալա-Լումպուր» և «Փախանգ», այդ թվում նաև երկու անգամ ոսկե դուբլ է «ձևակերպել». 1992 և 1994 թվականներին: 1988 թվականին Ֆանդի ստացել է երկրի առաջնության ոսկե խաղակոշիկը: Բացի դրանից, ֆուտբոլիստը հայրենի սահմաններից դուրս հանդես եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Միտրա Կուկարը» (Ինդոնեզիա), «Գրոնինգենը» (Նիդերլանդներ), «Գեյլանգ Ինտերնեշնլը» և «Ուորիորսը» (երկուսն էլ՝ Սինգապուր): Սինգապուրի ազգային հավաքականի կազմում Ֆանդին մասնակցել է 101 հանդիպումների, դարձել է 55 գոլի հեղինակ, երեք անգամ դարձել է Հարավարևմտյան Ասիայի խաղերի արծաթե մրցանակակիր և 1993 թվականից 1997 թվականը հանդիսացել է ազգային հավաքականի թիմի ավագը[3]: Ֆանդին մարզել է «Ուորիորսը», «Պելիտա Ռայան» (Ինդոնեզիա) և «Ջոհորը» (Մալայզիա), որպես մարզչի օգնական աշխատել է երկրի ազգային հավաքականում: Սինգապուրցի «վետերանը» ներկայում հանդիսանում է իր սեփական ֆուտբոլային ակադեմիայի նախագահը: 1994 թվականին պարգևատրվել է Քաղաքացիական ծառայությունների համար տրվող մեդալով: Ֆանդին համարվում է առաջին սինգապուրցի ֆուտբոլիստը, որը խաղացել է Եվրոպայում, երկրի առաջին միլիոնատեր-մարզիկը և առաջին սինգապուրցի մարզիկը՝ հրապարակված կենսագրությամբ (1994 թվական): Ֆանդին համարվում է ազգային լեգենդ[Ն 2]: 1999 թվականին նա «Straits Times» թերթի կողմից կազմված Սինգապուրի հարյուրամյակի 50 մեծագույն մարզիկների ցուցակի մեջ զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[12]:
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուկ հասակում Ֆանդին զբաղվում էր ֆուտբոլով և իր ազատ ժամանակի մեծ մասը հենց ֆուտբոլին էր նվիրում: Ապագա ֆուտբոլիստի ընտանիքը ապրում էր «Վուդբրիջ» հիվանդանոցում: Այնտեղ նրանք ունեին առանձնացված երկու սենյակ: Ընտանիքին օգնելու նպատակով Ֆանդին ստիպված է եղել նասի լեմակ վաճառել (բրնձից պատրաստված ուտեստ)[8][13]: Ֆանդիի հայրը՝ Ահմադ Վարտամը, նախկինում հանդիսացել է Սինգապուրի ազգային հավաքականի դարպասապահը[14]: Անձամբ Ֆանդին էլ է սկսել իր կարիերան որպես դարպասապահ, սակայն հետո իր ուսուցչի խորհրդով տեղափոխվել է կիսապաշտպանություն[15]: Երբ նա 12 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են, ինչից հետո Ֆանդին սկսում է ապրել հոր, տատի և պապի հետ: Ֆանդին սովորել է Սերանգուն Գարդենս միջնակարգ դպրոցում, որտեղ էլ սկսել է հանդես գալ տեղի ֆուտբոլային ակումբի կազմում: Սակայն նրան հեռացնում են այդ ակումբից, քանի որ տղան թերանում էր սովորելու մեջ: Հետո նա շարունակում է սովորել Սինգապուրի պրոֆեսիոնալ տեխնիկական համալսարանում և ստանում է երրորդ ազգային առևտրական պատվոգիր: Ֆանդին այդ տարիներին սկսում է հանդես գալ «Կակի Բուկիտ» ակումբի կազմում, որը հանդես էր գալիս սիրողական ազգային ֆուտբոլային լիգայում: Հենց այդ ակումբում հանդես գալու տարիներին է նրան նկատում «Սինգապուր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սեբաստյան Յանը[16]:
Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանդին միանում է «Սինգապուրին» 1979 թվականին և դառնում է ակումբի հիմնական կիսապաշտպաններից մեկը: Մալայզիայի գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստը իր առաջին մրցաշրջանում 4 գոլի հեղինակ է դառնում: Արշադ Համիսի և Դոլլա Կասիմի թոշակի անցնելուց հետո ակումբի մարզիչն է դառնում Ջիտ Սինգխը, ով որոշում է Ֆանդիին փորձարկել հարձակման գծում: 1980 թվականի մրցաշրջանի ընթացքում Մալայզիայի գավաթի խաղարկության շրջանակներում Ֆանդին արդեն հեղիանկում է 8 գոլ, որոնց թվում է նշվում նաև գավաթի խաղարկության եզրափակչում կայացած «Սելանգորի» դեմ հեղինակված հաղթական գոլը[17]: 1980 թվականի սեպտեմբերին Ֆանդին զորակոչվում է բանակ: Ծառայության մեծ մասի ընթացքում նա զբաղվում էր զինվորական բանակատեղու մաքրությամբ: Շնորհիվ այն բանի, որ նա կատարում էր իր օրական զինվորական պարտականությունները ժամկետից շուտ, նա ունենում է ազատ ժամանակ, ինչն էլ օգտագործում է «Սինգապուրի» կազմում ելույթները շարունակելով: 1981 թվականին Ֆանդին օգնում է իր ակումբին դուրս գալ Մալայզիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, ինչի համար մրցաշրջանի վերջում ճանաչվում է Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստ[14]: Հաջորդ տարի Սինգապուրը չի մասնակցում Մալայզիայի գավաթի խաղարկությանը՝ քաղաքական խնդիրների պատճառով, իսկ Ֆանդին կրում է մեջքի վիրահատություն. վիրահատությունից հետո նա ունակ չի լինում խաղալ ֆուտբոլ շուրջ վեց շաբաթ և ազատվում է բանակից ժամկետից շուտ[18]:
Ֆանդին «Սելանգորից» հրավեր է ստանում «Բոկա Ջունիորսի» դեմ կայանալիք ընկերական խաղին մասնակցելու նպատակով: Ֆանդին ընդունում է հրավերը և խաղում հեղինակում է «Սելանգորի» միակ գոլը, սակայն վերջնական հաշվով ակումբը պարտվում է 2-1 հաշվով: Ֆանդին առաջարկ է ստանում Մալայզիայի առաջնությունում հանդես եկող մի քանի ակումբներից, ինդոնեզական «Միտրա Կուկարից», շվեյցարական «Յանգ Բոյսից» և հոլանդական «Այաքսից»: «Այաքսում» անցկացրած երեքշաբաթյա փորձաշրջանից հետո ակումբը նրան առաջարկում է եռամյա պայմանագիր[19], սակայն դրա փոխարեն Ֆանդին «Միտրա Կուկարի» հետ մի տարի ժամկետով պայմանագիր է կնքում: Իր նոր թիմի կազմում Ֆանդին մասնակցում է ընդամենը մեկ մրցաշրջանի, որում օգնում է ակումբին պաշտպանել չեմպիոնական տիտղոսը և հեղինակած 13 գոլերով դառնալ առաջնության երրորդ լավագույն ռմբարկուն: Լոնդոնյան Արսենալի դեմ կայացած ընկերական խաղում Ֆանդին գոլի հեղինակ է դառնում և այդպիսով ավելի է «վստահեցնում» թիմի հաղթանակը (2-0): Ֆանդին լքում է «Միտրան» այն պատճառով, որ ֆուտբոլային պաշտոնյաները անսպասելորեն սկսել էին արգելել լեգիոներներին հանդես գալ Մալազիայի առաջնությունում[20]:
1983 թվականին Ֆանդին տեղափոխվում է Նիդերլանդներ և այնտեղ «Գրոնինգենի» հետ երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում: Ընկերական խաղում ստացած ազդրի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը դուրս է մնում թիմի կազմից 10 շաբաթով: Այնուամենայնիվ, առաջնության շրջանակներում կայացած իր առաջին խաղում Ֆանդիին հաջողվում է դուբլի հեղինակ դառնալ և այդպիսով հաղթանակ պարգևել իր նոր ակումբին՝ «Գոու Ըհիդ Իգլսի» դեմ խաղում: Երեք օր անց նա մասնակցում է ՈւԵՖԱ Գավաթի խաղարկության երկրորդ փուլի շրջանակներում կայացած իտալական «Ինտերնացիոնալե» դեմ առաջին խաղին և հեղինակում այդ հաղթական խաղի երկրորդ գոլը (2-0): Սակայն պատասխան խաղում «Գրոնինգենը» կրում է 5-1 հաշվով պարտություն[21]: «Գրոնինգենի» երկրպագուները ճանաչում են Ֆանդիին մրցաշրջանի լավագույն և ամենահայտնի ֆուտբոլիստ. մրցաշրջանում մասնակցած 29 խաղերում նա դառնում է 10 գոլի հեղինակ և իր ակումբին օգնում է 9-րդ հորիզոնականից հասնել մինչև 5-րդ (Էրեդիվիզիում): Որպես ապրիլի մեկյան կատակ՝ «Straits Times»-ը հերթական համարի առաջին էջում հրապարակում է մի հոդված, ըստ որի՝ Ֆանդին պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» հետ[22]: Հաջորդ մրցաշրջանում Ֆանդիի մոտ կրկնվում է ազդրի վնասվածքը, և նա թիմի գլխավոր մարզչի հետ մտնում է կոնֆլիկտի մեջ: Այդ մրցաշրջանում նա մասնակցում է ընդամենը երկու լրիվ խաղի, իսկ մրցաշրջանի ավարտին ակումբը նրան պայամանգրի ժամկետի երկարաձգում չի առաջարկում[23]: Նիդերլանդներում եղած ժամանակահատվածում Ֆանդին «Գրոնինգենի» կազմում անցկացրած 36 խաղերում դառնում է 11 գոլի հեղինակ[24]:
Ֆանդիի կարիերայի հաջորդ ակումբն է դառնում «Կուալա Լումպուրը», որի հետ ֆուտբոլիստը 1987 թվականին հաղթում է իր առաջին Մալայզիայի գավաթը: Ակումբը կրկնում է նույն հաղթանակը նաև հաջորդ մրցաշրջանում, իսկ Ֆանդին հեղինակած 21 գոլերի շնորհիվ ստանում է առաջնության ոսկե խաղակոշիկը[25]: «Կուալա Լումպուրի» կազմում անցկացրած իր երրորդ մրցաշրջանում, Ֆանդին իր ձեռքբերումների շարքին է ավելացնում հերթական հաղթանակը Մալայզիայի գավաթի համար ընթացող պայքարում: 1990 թվականին ֆուտբոլիստը երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում հունական «ՕՖԻ»-ի հետ: Սակայն միջազգային տրանսֆերի փաստաթղթի հետ կապված խնդիրները խանգարում են նրան մասնակցել Կրետեում կայանալիք խաղերին, ինչի պատճառով էլ պայմանագրի կնքումից երկու շաբաթ անց նա լքում է Հունաստանը[26]: Հետո Ֆանդին միանում է «Փախանգին», որտեղ կրկին սկսում է խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան: Ֆուտբոլիստը վերադանռում է կիսապաշտպանություն այն պատճառով, որ կորցրել էր իր երբեմնի արագությունը[27]: Ֆանդին ակումբի կազմում բաց է թողնում մի քանի ամիս՝ ստացած ազդրի և կրնկի վնասվածքների պատճառով, սակայն այնուամենայնիվ նա կարողանում է մրցաշրջանի ընթացքում դառնալ երեք գոլի հեղինակ և օգնել «Փախանգին» հաղթել 1992 թվականի Մալայզիայի առաջնությունը և գավաթը[28]: Այդ տարի նա դառնում է առաջին սինգապուրցի մարզիկը, ում կարիերային աշխատավարձը գերազանցել է միլիոն սինգապուրյան դոլլարը[8]:
Ֆանդին վերադառնում է «Սինգապուր» անմիջապես այն բանից հետո, երբ ակումբը դուրս է թռչում Մալայզիայի բարձրագույն լիգայից: Այնուամենայնիվ նրանց հաջողվում է վերադառնալ բարձրագույն դիվիզիոն և հասնել մինչև 1993 թվականի Մալայզիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, իսկ հաջորդ տարի նրանք «ոսկե դուբլ» են ձևակերպում: Այդ մրցաշրջանում Ֆանդին ստանում է ավագի թևկապը և «Սինգապուրի» կազմում մասնակցելով 41 կայացած խաղերից 39-ին, հեղինակած 26 գոլերի շնորհիվ դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն և ճանաչվում է լավագույնը[29][30]: Նրան նաև պարգևատրում են Քաղաքացիական ծառայությունների համար տրվող մեդալով[14][31]: Հաջորդ մրցաշրջանում Սինգապուրը դուրս է թռչում Մալայզիայի գավաթի խաղարկությունից և վերակազմավորվում է, ինչի պատճառն է դառնում Սինգապուրի պրոֆեսիոնալ առաջնության ստեղծումը: Մրցաշարի առաջին մրցաշրջանում, 1996 թվականին, Ֆանդին ներկայանում էր որպես «Գեյլանգ Ինտերնեշնլի» թիմի ավագ. մրցաշրջանում նա դառնում է 11 գոլի հեղինակ, ինչը իր նշանակությունն է ունենում Սինգապուրի նոր առաջնության առաջին չեմպիոնը դառնալու համար: 1996 թվականին հունիսին Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան ճանաչում է Ֆանդիին որպես ամսվա լավագույն ֆուտբոլիստ[32][33]: Գեյլանգը ստանում է հատուկ հնարավորությունուն Ֆանդիին եռակի աշխատավարձ տալու հարցում[13]: Ֆանդիի կարիերան ավարտվում է «Ուորիորսի» կազմում անցկացրած վերջին երեք մրցաշրջաններով, որոնց ընթացքում նա երկու անգամ դառնում է առաջնության չեմպիոն և գավաթի դափնեկիր: Վնասվածքների պատճառով Ֆանդին հիմնականում դուրս էր գալիս խաղադաշտ խաղերի վերջնամասերում, սակայն շարունակում էր հեղինակել կարևոր գոլեր: 1999 թվականին Ֆանդին ավարտում է իր ֆուտբոլիստի կարիերան[34][35]:
Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանդին բարեպաշտ մուսուլման է[13], խույս է տալիս սկանդալներից և չունի վատ սովորութություններ[36]: Հաճախ հասարակության մեջ նա համեստ[10], զգայուն և կարեկից[7] մարդու տպավորություն է թողնում: 1996 թվականին նա ամուսնանում է հարավաֆրիկացի մոդել՝ Վենդի Յակոբսի հետ: Նրանք ունեն հինգ երեխա[37]: Մեծ տղաներից երկուսը զբաղվում են ֆուտբոլով և փորձաշրջան են անցել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ «Արսենալը», «Չելսին» և «Միլանը»[38]: 1993 թվականին լույս է տեսնում Ֆանդիի կենսագրությունը ներկայացնող գիրքը, որը ստանում է «Ֆանդի Ահմադի պատմությունը» վերնագիրը (անգլ.՝ The Fandi Ahmad Story): Երկու ամսվա ընթացքում վաճառվում է շուրջ 17000 տիպօրինակ. գիրքը թարգմանվում է նաև մալայերեն[39]:
Ֆանդին գովազդել է այնպիսի ապրանքներ ինչպիսիք են՝ Lotto[40] և Royal Sporting House[13] սպորտային հագուստների բրենդները, Uncle Tobys շիլան, Carnation կաթը և Isomax էներգետիկ ըմպելիքը[36]: 1996 թվականին նա թողարկում է անգլիական և մալայական երգերի ալբոմ և սկիզբ է դնում Meniti Pelangi հեռուսատեսային հաղորդումը, որը պատմում էր մալայական սինգապուրցիների սահմանափակումների մասին[13]: Երեք տարի անց նա բացում է սեփական ռեստորանը և ավտոսրահը, սակայն երկու տարիների ընթացքում Ֆանդին ստիպված է լինում փակել երկու հիմնարկներն էլ[7]: Նա եղել է ազգային հակածխախոտային և հակաթմրանյութային ընկերության դեսպաններից մեկը[10][22] և միջոցներ է հավաքել 2004 թվականի ինդոնեզական ցունամիից տուժածների համար[41]:
2014 թվականի հոկտեմբերին Սինգապուրի մադամ Տյուսոյի անվան թանգարանում տեղադրվում է Ֆանդիի մոմե արձանիկը, և նա դառնում է երկրի առաջին մարզիկը, ում վիճակվել էր այդպիսի պատիվ: Մոմե արձանիկը ներկայացնում է 1994 թվականի Ֆանդիին, ով այդ ժամանակ դեռևս «Սինգապուր» ֆուտբոլային ակումբի թիմի ավագն էր[42]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինդոնեզիայի չեմպիոն: 1982-83[43]
- Մալայզիայի չեմպիոն: 1988[44]
- Մալայզիայի գավաթի դափնեկիր: 1987, 1988[45][46]
- Մալայզիայի չեմպիոն: 1992[47]
- Մալայզիայի գավաթի դափնեկիր: 1992[48]
- Մալայզիայի չեմպիոն: 1994[49]
- Մալայզիայի գավաթի դափնեկիր: 1980, 1994[50][51]
- Սինգապուրի չեմպիոն: 1996[52]
- Սինգապուրի չեմպիոն: 1997, 1998[53][54]
- Մալայզիայի գավաթի դափնեկիր: 1999[55]
- Լիգայի գավաթի դափնեկիր: 1997[56]
- Սինգապուրի ֆուտբոլի միության գավաթի դափնեկիր: 1997[57]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մինչև 1996 թվականին S-Լիգայի ստեղծվելը որոշ սինգապուրյան ակումբներ հանդես էին գալիս Մալայզիա առաջնությունում:
- ↑ Հեղինակային աղբյուրները Ֆանդիի հետ են կապում հետևյալ «կեղծանունները»՝ «Սինգապուրի ֆուտբոլային լեգենդ»[4], «Սինգապուրի սիրելի ֆուտբոլային զավակ»[5], «ազգային ֆուտբոլային սրբապատկեր»[6], «Սինգապուրի ամենահայտնի ֆուտբոլիստ»[7], «երկրի ֆուտբոլի ոսկե տղա»[8], «սինգապուրյան սպորտի ամենահայտնի դեմք»[9], «լավագույնը իր սերունդում»[10], «Սինգապուրի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը» и «Ասիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»[11].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ S Gulam (18 May 1996)։ «Old? Who says?»։ The New Paper։ էջ 53
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «FAS launches FAS Captains' Advisory Panel»։ FAS։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-20-ին։ Վերցված է մարտի 21, 2014
- ↑ «Fandi Ahmad Academy hopes to send youth abroad to turn professional»։ Channel NewsAsia։ 18 May 2011
- ↑ Wang Meng Meng (24 January 2005)։ «Singapore soccer through Fandi's eyes»։ The New Paper
- ↑ Sanjay Nair (5 August 2011)։ «Fandi unlikely to coach Singapore Lions»։ The Straits Times
- ↑ 7,0 7,1 7,2 «Fandi is too nice for his own good»։ The Sunday Times։ 12 November 2006
- ↑ 8,0 8,1 8,2 Jose Raymond (27 June 2007)։ «A superstar's sacred ground»։ TODAY
- ↑ Santokh Singh (29 April 1999)։ «Ball starts rolling to honour 4 players»։ The Straits Times
- ↑ 10,0 10,1 10,2 Nick Edwards (17 May 1998)։ «Top Singapore soccer star espouses humility»։ Reuters
- ↑ G Sivakkumaran (7 January 2003)։ «Fandi named as Sivaji's assistant»։ The Straits Times
- ↑ «Here's the full list»։ The Straits Times։ դեկտեմբերի 19, 1999
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Murray Hiebert (ապրիլի 17, 1997)։ «Singapore's soccer star takes a shine to business»։ Far Eastern Economic Review
- ↑ 14,0 14,1 14,2 «Fandi Ahmad's milestones»։ The Sunday Times։ նոյեմբերի 12, 2006
- ↑ Yeo, 1993, էջեր 9–16
- ↑ Yeo, 1993, էջեր 17–22
- ↑ Yeo, 1993, էջեր 23–27
- ↑ Yeo, 1993, էջեր 31–34
- ↑ Yeo, 1993, էջեր 35–41
- ↑ Yeo, 1993, էջեր 46–49
- ↑ Yeo, 1993, էջեր 54–57
- ↑ 22,0 22,1 Yeo, 1993, էջեր 58–61
- ↑ Yeo, 1993, էջեր 64–67
- ↑ «Player profile» (Dutch)։ Voetbal International։ Վերցված է դեկտեմբերի 31, 2011
- ↑ Yeo, 1993, էջեր 82–86
- ↑ Yeo, 1993, էջեր 106–108
- ↑ Peter Khoo (դեկտեմբերի 16, 1992)։ «Fandi hits full throttle in striker's role»։ The Straits Times
- ↑ «Fading star Fandi up against rising star Farid»։ The Straits Times։ նոյեմբերի 12, 1992
- ↑ Peter Khoo (դեկտեմբերի 18, 1994)։ «The perfect end to Singapore's 14-year drought»։ The Sunday Times
- ↑ Peter Khoo (դեկտեմբերի 20, 1994)։ «Fandi the popular choice»։ The Straits Times
- ↑ «Fandi terima anugerah Hari Kebangsaan»։ Berita Harian։ 9 августа 1994։ Վերցված է 22 января 2015
- ↑ Dan Guen Chin (հունիսի 15, 1996)։ «Fandi helps Geylang to inaugural title»։ The New Straits Times
- ↑ «Singapore's Fandi Ahmad is AFC's player of the month»։ Agence France-Presse։ հուլիսի 3, 1996
- ↑ «No medal, but Fandi will still keep on kicking»։ The Straits Times։ հոկտեմբերի 12, 1999
- ↑ Godfrey Robert (դեկտեմբերի 3, 1999)։ «I want to play»։ The Straits Times
- ↑ 36,0 36,1 Yeo, 1993, էջեր 146–149
- ↑ Jamie Ee (մարտի 1, 2009)։ «Wendy Jacobs may leave hospital this week»։ The Sunday Times
- ↑ S Murali (հոկտեմբերի 14, 2010)։ «I am going to Europe»։ The New Paper
- ↑ Tuminah Sapawi (հոկտեմբերի 28, 1993)։ «Fandi's story translated into Malay»։ The Straits Times
- ↑ Peter Khoo (հունվարի 3, 1995)։ «Fandi strikes record deal»։ The Straits Times
- ↑ Li Xueying (հունվարի 29, 2005)։ «Well-known figures engaged by CDC to galvanise youth»։ The Straits Times
- ↑ «Fandi Ahmad meets his wax double»։ MediaCorp։ TODAY։ հոկտեմբերի 8, 2014
- ↑ «Double delight»։ The Straits Time։ հուլիսի 12, 1983։ էջ 31
- ↑ S. Gulam (հոկտեմբերի 5, 1988)։ «On with the Pro League!»։ The New Paper։ էջ 35
- ↑ Dorai Joe (հոկտեմբերի 18, 1987)։ «Kannan steals a slim win for Kuala Lumpur»։ The Straits Times։ էջ 28
- ↑ Yeo Wilfred (նոյեմբերի 7, 1988)։ «Classy KL make it a Grand Slam»։ The Straits Times։ էջ 39
- ↑ Dorai Joe (օգոստոսի 25, 1992)։ «Pahang will not grant S'pore any favours»։ The Straits Times։ էջ 30
- ↑ Khoo Peter (նոյեմբերի 15, 1992)։ «Zul the hero as Pahang reigns again»։ The Straits Times։ էջ 32
- ↑ Tay Cheng Khoon (օգոստոսի 24, 1994)։ «Mission accomplished: Champions at last»։ The Straits Times։ էջ 29
- ↑ Dorai Joe (հունիսի 29, 1980)։ «Fandi turns on magic»։ The Straits Times։ էջ 38
- ↑ Khoo Peter (դեկտեմբերի 18, 1994)։ «The perfect end to Singapore's 14-year drought»։ The Straits Times։ էջ 40
- ↑ Singh Santokh (նոյեմբերի 10, 1996)։ «Geylang it is as Iranian Estili nets winning goal»։ The Straits Times։ էջ 44
- ↑ «It's official: Warriors are CHAMPIONS»։ The New Paper։ հուլիսի 9, 1997։ էջ 49
- ↑ Siow Peter (օգոստոսի 3, 1998)։ «Three cheers for Fandi, Chitrakar»։ The Straits Times։ էջ 42
- ↑ Koh Thomas (նոյեմբերի 28, 1999)։ «And the winner is... Singapore soccer»։ The Straits Times։ էջ 50
- ↑ Singh Santokh (սեպտեմբերի 7, 1997)։ «Target achieved – Warriors clinch the double»։ The Straits Times։ էջ 44
- ↑ Koh Thomas (նոյեմբերի 3, 1997)։ «Fandi lifts SAFFC to grand treble»։ The Straits Times։ էջ 40
- ↑ Miller Brian (հունիսի 7, 1983)։ «So near, yet so far»։ The Straits Times։ էջ 1
- ↑ Siow Peter (դեկտեմբերի 18, 1985)։ «Thais home and dry»։ The Straits Times։ էջ 44
- ↑ Yeo Wilfred (սեպտեմբերի 1, 1989)։ «Host team put icing on birthday cake»։ The Straits Times։ էջ 35
- ↑ «Champions once again»։ The Straits Times։ հուլիսի 29, 2000։ էջ 1
- ↑ Lim Marc (սեպտեմբերի 1, 2002)։ «The crown is SAFFC's, as Home fails to win»։ The Straits Times։ էջ 46
- ↑ Siow Peter (դեկտեմբերի 5, 1991)։ «Lions bares its fangs in Fandi's absence»։ The Straits Times։ էջ 29
- ↑ Yeo Wilfred (հունիսի 20, 1993)։ «Hurt Lions roar back for bronze»։ The Straits Times։ էջ 31
- ↑ Rai Hakikat (դեկտեմբերի 17, 1995)։ «Fandi's goal good enough for a bronze»։ The Straits Times։ էջ 44
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Yeo, Wilfred The Fandi Ahmad Story. — Brit Aspen Publishing, 1993. — ISBN 978-981-00-4843-3
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի ապրիլի 5-ի օրվա հոդված: |