Կաղապար:Պորտալ:Մեծ Հայք/Ն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ Հայք, անկախ հայկական թագավորություն էր մ.թ.ա. 331-մ.թ. 428 թթ.: Թագավորությունն անկախացավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից քիչ անց` Երվանդունիների արքայատոհմի օրոք:

Մ.թ.ա. 189 թ-ից սկսած Հայոց գահին հաստատվեցին Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ: Մեծ Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան Մեծի կառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը համարվում էր արևելքի հզորագույն պետությունը: Սակայն Արտաշեսյանները սկսեցին անկում ապրել և վերացան պատմության թատերաբեմից մ.թ. 1 թ-ին:

Նրանց փոխարինելու եկան Արշակունիները, որոնցից Տրդատ Գ Մեծի օրոք 301 թ-ին Մեծ Հայքը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը: Սակայն 387 թ-ին Մեծ Հայքը կիսվեց Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: Արշակունիները շաուրնակեցին իշխել երկրի պարսկական հատվածում մինչև 428 թ-ը: