Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 31, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Մալիի կայսրություն (Մանդեն Կուրուֆաբա, մանդենNyeni), պատմական պետություն հյուսիս-արևմտյան Աֆրիկայում (Արևմտյան Սուդանի տարածաշրջանում)՝ Սահարա անապատից հարավ։ Գոյություն է ունեցել 13-15-րդ դարերում։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ կայսրություն է կոչվում (ինչպես և աֆրիկյան այլ կայսրությունները)։ Ձևավորվել է մանդինկա էթնոսի ներքո, որն ավելի վաղ գտնվել է Գանայի կայսրության կախվածության տակ և մուսուլմանական կրոն է ընդունել (առնվազն վերնախավի մակարդակով)։

Գերագույն տիրակալը եղել է մանսան։ Մանսայի անձնական զորքը բաղկացած է եղել նախկին ստրուկներից։

Կայսրության հիմնադիրը համարվում է Սունդիաթա Կեյթա մանսան, որը 1240 թվականին գրավել է Գանայի մայրաքաղաք Կումբի Սալեն։ Նրա իշխանության տակ գտնվող տարածքը ձգվում էր Ատլանտյան օվկիանոսից արևմուտք մինչև Չադ լճի արևելյան մասը։ Առավել մեծ ծաղկում է ապրել  Մուսա մանսայի և նրա եղբոր` Սուլեյմանի օրոք։ Այս ժամանակահատվածում Տեկրուր, Սոնգայ պետությունները և Սահարայի քոչվոր ցեղերից շատերը գտնվում էին Մալիի տիրակալի վասսալային կախվածության տակ։

Կայսրության բնակչությունը հիմնականում կազմված էր ազատ համայնքային գյուղացիներից և քոչվոր հովիվներից։ Մալիի բնակչության ընդհանուր թիվը 15-րդ դարում հաշվվում էր... Ավելին