Գանայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գանայի Թագավորություն
 Սոնինկներ VIII - 1240 Մալիի Թագավորություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կումբի Սալեհ
Լեզու սոնինկե
Կրոն իսլամ
հեթանոսություն
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ Միապետություն
Պետության գլուխ թագավոր

Գանա, հնագույն թագավորություն[1] (հետագայում նաև կայսրություն) Արևմտյան Աֆրիկայում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, իսկ հիմնադրման մոտավոր թվականը համարվում է 300 թվականը[2]

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկու երկիրը» առաջինը հետազոտել է բաղդադական աշխարհագրագետ խալիֆա ալ-Ֆազարին՝ 8-րդ դարի վերջին։ Այս երկրի մասին շատ արաբ աշխարհագրագետներ տվել են իրենց ֆանտաստիկ տեսությունները։

Գանայում ոսկին աճում է այնպես, ինչպես գազարը, և այն հավաքում են արևածագին
- Իբն Ֆակիհ

1067 թվականին լույս տեսած «ուղիների և թագավորությունների գիրք» աշխատությունում ալ-Բակրին ինքն է պատմում Արևմտյան Աֆրիկայի այս երկրի մասին.

Գանա — մեծ քաղաք, որը բաղկացած է երկու մասերից. Նրանցից մեկը մուսուլմանական քաղաք է, որտեղ ապրում են արաբներ և բերբերական ցեղեր։ Այդ մասում կա 12 արաբական մզկիթ
- ալ-Բակրինի աշխատությունից

Գանայի երկրորդ կեսում ապրում են սևամորթ աֆրիկացիները և գտնվում է թագավորական պալատը։ Այն գտնվում է մուսուլմանաբնակ հատվածից 9,5 կմ հեռավորության վրա։ Այս մասը արաբները անվանում են «Ալ-Գաբալայի», քանի որ այն համարվում է Գանայի հեթանոս բնակչության բնօրրանը։ Ի տարբերություն մուսուլմանաբնակ հատվածի, այստեղ չկան քարե տները և մարդիկ ապրում են փոքրիկ հյուղակներում։ Երկու շրջանների միջև չկան տարաձայնություններ և աֆրիկյան շրջանի թագավորները արաբներին թույլատրում են իսլամի քարոզչությունը։

Տեղի աֆրիկացիները հեթանոսներ են և երկրպագում են կենդանիներին և կենդանական հոգիներին։ Սակայն արաբները որոշ վերապահումներ ունեն հեթանոսական հատվածում։ Նրանք իրավունք չունեն մտնել աֆրիկացիների սուրբ անտառը, որտեղ ապրում են նրանց գերագույն հավատալիք հանդիսացող սրբազան ակնոցավոր օձերը։ Այն արաբները, ովքեր մտնում են սրբազան այգի, արժանանում են մահապատժի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Houdas & Delafosse 1913, p. 76.
  2. «Աֆրիկյան Գանայի պետության կազմավորման և անկման վերաբերյալ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]