Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 26, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2013-ի հաղթող դանիացի երգչուհի Էմիլի դը Ֆորեսթ
Եվրատեսիլ 2013-ի հաղթող դանիացի երգչուհի Էմիլի դը Ֆորեսթ

«Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը» եղել է Եվրատեսիլի հերթական 58-րդ մրցույթը։ Մրցույթը տեղի է ունենեցել շվեդական Մալմյո քաղաքում 2013 թվականի մայիսի 14–ին, 16–ին և 18-ին։ Շվեդիան հնարավորություն է ստացել հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2012-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում Շվեդիան ներկայացնող Լորինը իր «Euphoria» երգով հաղթեց` հավաքելով 372 միավոր։

2013 թվականի մրցույթին մասնակցել են 39 երկիր` Հայաստանը վերադարձել է 1 տարվա բացակայությունից հետո, իսկ Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան և Թուրքիան հայտարարել էին, որ չեն մասնակցի մրցույթին։ Եվրատեսիլ 2013-ի հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմիլի դը Ֆորեսթը իր «Only Teardrops» երգով, ով հավաքեց 281 միավոր: Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Ադրբեջանի ներկայացուցիչը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինան:

2012 թվականի հուլիսի 8-ին շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտարարեց որ Եվրատեսիլ 2013-ի հյուրընկալող քաղաքը կլինի Մալմյոն, իսկ մրցույթը կանցկացվի Մալմյո Արենայում։ Մինչև սա Շվեդիայում արդեն 4 անգամ անցկացվել էր Եվրատեսիլը` 1975, 1985, 1992 և 2000 թվականներին, իսկ Մալմյո Արենայում երկրորդ անգամ կանցկացվի մրցույթը (առաջին անգամ անցկացվել էր 1992-ին) ...

Շարունակել