Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 23, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։

Ֆեմինիզմ (ֆր.՝ feminisme, լատին․՝  femina - կին), քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։ Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։ Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել օրինական ճանապարհով հղիության արհեստական ընդհատումներն և սոցիալական ինտեգրացիան, պաշտպանել կանանց և աղջիկներին բռնաբարություններից, սեռական ոտնձգություններից և ընտանեկան բռնությունից: Հագուստի մեջ փոփոխությունները և ընդունելի ֆիզիկական գործունեությունը հաճախ ֆեմինիստական շարժումների մաս են կազմել: Ֆեմինիստական շարժումներն իրենց ազդեցիկ դերն ունեն կանանց իրավունքների համար մղվող կարևոր պատմական սոցիալական փոփոխությունների հետևում, մասնավորապես Արևմուտքում, որտեղ մարդիկ գրեթե միաձայնորեն ընդունում են կանանց ընտրական իրավունքը, անգլերեն լեզվում սեռի չեզոքության կիրառումը, կանանց վերարտադրողական առողջության իրավունքը․․․ Ավելին