Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 20, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կեսարի քաղաքացիական պատերազմ կամ Հռոմեական մեծ քաղաքացիական պատերազմ, Հռոմեական հանրապետության վերջին քաղաքական-ռազմական կոնֆլիկտներից մեկը, որը նախորդել է Հռոմեական կայսրության ստեղծմանը։ Դրա ընթացքում տեղի են ունեցել մի շարք քաղաքական և ռազմական առճակատումներ մի կողմից Կեսարի (մ․թ․ա․ 100-44 թվականներ), նրա կողմնակիցների (պոպուլյարներ) և լեգեոնների, իսկ մյուս կողմից՝ օպտիմատների, Սենատի, նրանց աջակցող Պոմպեոսի (մ․թ․ա․ 106-48 թվականներ) և նրա լեգեոնների միջև։

Մինչև պատերազմի սկիզբը Կեսարը 8 տարի ծառայել էր Գալլիայում՝ հաղթանակ տանելով Գալլիական պատերազմներում։ Մ․թ․ա․ 60 թվականին Կեսարը, Պոմպեոսը և Մարկոս Կրասսոսը հիմնադրեցին առաջին եռապետությունը, որի միջոցով Հռոմեական հանրապետությունը միմյանց մեջ բաժանեցին ազդեցության ոլորտների։ Կեսարը շուտով հասարակ ժողովրդի համար սիրելի դարձավ, իրականացրեց մի շարք բարեփոխումներ։ Սենատը վախենում էր նրանից, ինչի հետևանքով պահանջել է նրանից վայր դնել իր լեգեոնների հրամանատարությունը և վերադառնալ Հռոմ։ Նա հրաժարվել է, անցել Ռուբիկոնը և իր զորքով շարժվել դեպի Հռոմ, ինչը հռոմեական իրավունքի կոպտագույն խախտում էր և պատժվում էր մահապատժով։ Այդ ժամանակ Պոմպեոսը․․․ Ավելին