Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 20, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։

Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինա (իտալ.՝ Giovanni Pierluigi da Palestrina, իտալական վերածննդի հոգևոր երաժիշտ, 16-րդ դարի հռոմեական երաժշտական դպրոցի լավագույն կոմպոզիտոր և ներկայացուցիչ:

Պալեստրինան մեծ ազդեցություն է ունեցել եկեղեցական երաժշտության զարգացման վրա և իր աշխատանքով ցույց տվել, որ հնարավոր է գրել ստեղծագործություն, որում կոմպոզիտորական տեխնիկան չի խոչընդոտի տեքստի ընկալմանը, և որի շնորհիվ երաժիշտը փրկել է պրոֆեսիոնալ պոլիֆոնիկ երաժշտությունը եկեղեցական հետապնդումներից:

Կոմպոզիտորը ծնվել է Հռոմի Պալեստրինա կոմունայում, որը հետագայում դառնում է Պապական մարզի մի մասը։ Նրա ծննդյան ամսաթիվն անորոշ է և նշվում է 1525 թվականի կամ 1526 թվականի դեկտեմբերի 17-ին։ Փաստաթղթերում նշվում են, որ Ջովաննին առաջին անգամ այցելել է Հռոմ 1537 թվականին, երբ Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում նշանակվել է որպես խմբերգիչ։ Նա սովորել է Ռոբին Մոլափերթի և Ֆիրմին Լեբելի հետ և իր կարիերայի մեծ մասն անցկացրել քաղաքում։

Հյուսիսային եվրոպական պոլիֆոնիայի բազմաֆունկցիոնալ ոճի ազդեցությունը, որը գերակշռում էր Իտալիայում՝ շնորհիվ նիդերլանդացի պոլիֆոնիստ վարպետներ և կոմպոզիտորներ Գիյոմ Դյուֆայի և Ժոսկեն Դեպրեյի, մեծ դեր է ունեցել կոմպոզիտորի ստեղծագործությունների վրա։ Նրանց զարգացած կոմպոզիտորական տեխնիկան երբեմն խանգարում էր ընկալել պատարագի տեքստը, քանի որ այն կորում էր բարդ ձայնային խճողումների մեջ։ Այդ պատճառով եկեղեցական իշխանությունները վերապահորեն էին մոտենում նմանատիպ ստեղծագործություններին և ցանկանում էին վերադառնալ միաձայն երգեցողությանը։ Սակայն Ջովաննի Պալեստրինան իր «Մարչելլո Պապի մեսսան» (1555) ստեղծագործությամբ փոխեց նրանց կարծիքը և ազատեց պոլիֆոնիկ երաժշտությունը եկեղեցական հետապնդումից:

Այն առաջին պատարագների գիրքն էր, որը գրվեց իտալացի կոմպոզիտորի կողմից։ Մինչ այդ հոգևոր երաժշտություն գրել էին տարբեր ազգերի կոմպոզիտորներ՝ Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից։ Գիրքը իսպանական վերածննդի կոմպոզիտոր Կրիստոբալ դե Մորալեսի գրքի նմանօրինակն էր։

Բացի Սուրբ Պետրոսի Բազիլիկայում աշխատելուց, Պալեստրինան նաև ծառայել է Հռոմի մի շարք եկեղեցիներում, այդ թվում՝ Լաթերանի բազիլիկ եկեղեցում (1555-1560), սակայն 1571 թվականին կոմպոզիտորը կրկին վերադառնում է Սուրբ Պետրոսի եկեղեցի, որտեղ և աշխատում է... Ավելին