Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 2, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ժամանակակից Օլիմպիական խաղեր կամ Օլիմպիադաներ (անգլ.՝ Olympic Games, Olympics, ֆր.՝ Jeux olympiques, խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ Օլիմպիական խաղերը համարվում են գլխավոր մարզական մրցությունն աշխարհում, որոնց մասնակցում է ավելի քան 200 երկիր։ Օլիմպիական խաղերն անցկացվում են ամեն չորս տարին մեկ. Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են հերթականությամբ՝ մեկը մյուսից երկու տարի անց։

Օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչվել է անտիկ Օլիմպիական խաղերից, որոնք անցկացվում էին Հին Հունաստանի Օլիմպիա բնակավայրում՝ սկսած մ. թ. ա. 8-րդ դարից, սակայն արգելվել են մ. թ. 4-րդ դարում։ Բարոն Պիեռ դը Կուբերտենի ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ն Օլիմպիական շարժման ղեկավար մարմինն է, որի կառուցվածքն ու լիազորությունները որոշվում են ըստ Օլիմպիական խարտիայի։

20-րդ և 21-րդ դարերի ընթացքում Օլիմպիական շարժումը զարգացում է ապրել, ինչը հանգեցրել է որոշակի փոփոխությունների Օլիմպիական խաղերում։ Արդյունքում ստեղծվել են Ձմեռային օլիմպիական խաղերը սառույցի վրա անցկացվող ու ձմեռային այլ մարզաձևերի համար, Պարալիմպիկ խաղերը հաշմանդամություն ունեցող մարզիկների համար, ինչպես նաև Պատանեկան օլիմպիական խաղերը պատանի մարզիկների համար։ Դեֆլիմպիկ և Հատուկ օլիմպիական խաղերը նույնպես հաստատվել են ՄՕԿ-ի կողմից։ Վերջինս ժամանակի ընթացքում ստիպված է եղել հարմարվել կատարվող տնտեսական, քաղաքական ու տեխնիկական փոփոխություններին։

Արևելյան երկրներում պետության կողմից ֆինանսավորվող և «ամբողջ դրույքով մարզիկ աշխատող սիրողականների» ի հայտ գալն էլ ավելի է վնասել զուտ սիրողականի գաղափարախոսությանը, քանի որ ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծել․․․ Ավելին