Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 11, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Շահումյան (վրաց.՝ შაუმიანი, մինչև 1923 թվականը՝ Շուլավեր (վրաց.՝ შულავერი), հայաբնակ փոքր քաղաք Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում։ Գտնվում է Շուլավեր երկաթուղային կայարանից 10 կմ հեռավորության վրա։

Շուլավերը պատմականորեն եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառում և համարվել վերջինիս կարևոր բնակավայրերից մեկը։ Բազում դարերի ընթացքում անընդմեջ այստեղ բնակվել են հայեր։ Ներկայում էլ հայերը կազմում են բնակավայրի բնակչության գերակշիռ մասը։

Շահումյանի (նախկին Շուլավեր) գյուղի անվան նախնական ձևին և առաջին հիշատակումը հանդիպում ենք բնակավայրից ուղիղ գծով 20 կմ հարավ-արևելքում գտնվող հայկական առաքելական Խորակերտի վանքի 13-րդ դարին վերաբերող արձանագրության մեջ, որտեղ նշված է վանքապատկան Շղուեր (Շղվեր) գյուղի մասին։

Սանահինի վանքի կալվածքներին վերաբերող 13-րդ դարի կեսերով թվագրվող «Քոթուկ» անունը կրող վավերագրում նշված է, որ Շուլավերն այդ ժամանակ պատկանում էր վանքին։

Շուլավերի մասին գրավոր հիշատակություն է պահպանվել նաև 1678 թվականով թվագրվող նվիրատվության մեջ, որտեղ գյուղը ներկայացվում է հենց Շուլավեր անվանումով։ Վավերագրության մեջ նշված է, որ ոմն Ջիվանշիի որդիներ գյուղում գտնվող մեծ այգի են նվիրել Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցուն։

Գուգարքի (Սոմխեթի) բազմաթիվ գյուղերի հետ միասին Շուլավերը բնիկներից դատարկվել է 18-րդ դարի 1-ին կեսում։ 1730 թվականին լեզգիները ավերել են Գուգարքը, շատերին կոտորել, գերևարել մարդկանց, գողացել ընտանի կենդանիներ։ 1747-1748 թվականներին Շուլավերը ենթարկվել է առավել ավերիչ հարվածի, որի հետևանքով հայաբնակ բնակավայրը ամբողջությամբ հայաթափվել էր։ Հայտնի է, որ Շուլավերը լքած այն բնակիչները, ովքեր մեկնել էին դեպի Տփղիս և Մուխրան, այլևս չվերադարձան հայրենի գյուղ։

Համաձայն ժամանակի վավերագրական նյութերի՝ սկսած 1750-ական թվականների վերջերից Շուլավերը վերաբնակեցվել է գարդմանահայերով։ Տարբեր աղբյուրներ վկայում են, որ Շուլավերը վերաբնակեցման գործընթացը տևել է 1750-ական թվականների վերջերից մինչև 1770-ական թվականների սկզբները՝ չնայած առկա են տեղեկություններ, որ վերաբնակեցումը շարունակվել է նաև մինչև 1790 թվականը, երբ Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլը Շամշադինից բազմաթիվ հայերի տեղահան արեց և տեղափոխեց Շուլավեր․․․ Ավելին