Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 02, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Նյու Յորք (անգլ.՝ New York), Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաքը, ինչն էլ Նյու Յորքը դարձնում է Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված քաղաքը։ Տեղակայված լինելով Նյու Յորք նահանգի ծայր հարավում՝ քաղաքը Նյու Յորք մերձքաղաքային շրջանի կենտրոնն է, որն աշխարհում ամենաբնակեցվածն է մեծ ազդեցություն ունի առևտրի, ֆինանսների, մեդիայի, արվեստի, նորաձևության, հետազոտությունների, տեխնոլոգիայի, կրթության և ժամանցի վրա․ քաղաքի արագ տեմպը հայտնի է «Նյույորքյան րոպե» անվամբ։ Այստեղ է գտնվում Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Նյու Յորքը միջազգային դիվանագիտության կարևոր կենտրոնն է մշակութային, ֆինանսական և մեդիա մայրաքաղաք։

Տեղակայված լինելով աշխարհի ամենամեծ բնական ծովախորշում՝ Նյու Յորքը կազմված է 5 բորոներից, որոնցից յուրաքանչյուրը Նյու Յորք նահանգի առանձին շրջան է։ Հինգ բորոները՝ Բրուքլինը, Քուինսը, Մանհեթենը, Բրոնքսը և Սթաթեն Այլենդը, 1898 թվականին միավորվել են՝ դառնալով մեկ քաղաք։ Քաղաքը և դրա մերձքաղաքային շրջանը ԱՄՆ օրինական գաղթելու համար առաջնային մուտքն է, և քանի որ Նյու Յորքում խոսում են ավելի քան 800 լեզվով։ Նյու Յորքն ունի ավելի քան 3.2 մլն բնակիչ, որոնք ծնվել են ԱՄՆ-ից դուրս․ այն աշխարհի ամենաշատ օտարազգի բնակչություն ունեցող քաղաքն է։ 2016 թվականի տվյալներով՝ Նյու Յորք մերձքաղաքային շրջանն ամենաբնակեցվածն է ԱՄՆ-ում, սա վերաբերվում է և՛ Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանին (MSA, 20.2 մլն), և՛ Միացյալ վիճակագրական տարածաշրջանին (CSA, 23.7 մլն)։ 2013 թվականին Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանն արտադրել է գրեթե $1.39 տրիլիոն ԱՄՆ դոլարի համախառն մերձքաղաքային արտադրանք։ 2012 թվականին Միացյալ վիճակագրական տարածաշրջանն > արտադրել է $1.55 տրիլիոն համախառն մերձքաղաքային արտադրանք։ Նյու Յորքի Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանի համախառն ներքին արդյունքն ավելի բարձր է, քան բոլոր երկրներինը՝ բացառությամբ 11 երկրի, իսկ Միացյալ վիճակագրական տարածաշրջանինը՝ ավելի բարձր է, քան բոլոր երկրներինը՝ բացառությամբ 12 երկրի։ Նյու Յորքը հիմնադրվել է 1624 թվականին Ստորին Մանհեթենում Հոլանդիայի գաղութարարների կողմից` որպես առևտրային կենտրոն, և 1626 թվականին անվանվել է Նոր Ամստերդամ։ 1664 թվականին քաղաքը և շրջակա տարածքներն անցել են անգլիական իշխանության տակ, և երբ Անգլիայի Չարլզ II արքան այդ տարածքները նվիրել է եղբորը՝ Յորքի դքսին, վերանվանվել է Նյու Յորք։ 1785-1790 թվականներին Նյու Յորքը եղել է ԱՄՆ-ի մայրաքաղաքը։ Այն 1790 թվականից երկրի ամենամեծ․․․ Ավելին