Նոր Ամստերդամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր Ամստերդամը մոտ 1650 թվականին
Հոլանդացի նահանգապետ Ստյոյվեսանտը ողջունում է հնդկացիական պատվիրակությանը, 1660 թվական (պլաստմասե պանորամա):

Նոր Ամստերդամ (հոլ.՝ Nieuw Amsterdam), Նյու Յորք քաղաքի սկզբնական անվանումը[1][2]:

Առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1602 թվականին Յոթ Միացյալ Պրովինցիաների Հանրապետության Գերագույն Նահանգները (խոսակցական՝ Հոլանդական Հանրապետություն) հիմնեցին Վեստ-Հնդկական ընկերությունը՝ նրա առջև խնդիր դնելով գտնել դեպի Ասիա Հյուսիսարևմտյան ճանապարհը և Նիդեռլանդներին միացնել նոր հայտնաբերված տարածքները:

1609 թվականին այդ ընկերության արշավախումբն անգլիացի ծովագնաց Հենրի Հադսոնի (Հուդզոնի) ղեկավարությամբ հայտնագործեց, հետազոտեց ու կազմեց ապագա քաղաքի գտնվելու վայրի ծովածոցի և գետի դելտայի (ավելի ուշ Հուդզոնի անունը ստացած) քարտեզը: Նահանգի առաջին բնակավայրը հիմնվել է Նահանգապետի կղզում (անգլ.՝ Governors Island)՝ Մանհեթենի հարևանությամբ, 1624 թվականին, իսկ ավելի ուշ՝ 1625 թվականին, բնակիչների կողմից Մանհեթեն կղզու հարավային ծայրակետում կառուցվեց Ֆորտ Ամստերդամը:

Քաղաքի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Ամստերդամ բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ 1653 թվականին՝ համայնքային իրավունքներ ստանալուց հետո: Քաղաքի հիմնադիր է համարվում Վեստ-հնդկական ընկերության երկրորդ տնօրեն Վիլեմ Վերհլյուստը (հոլ.՝ Willem Verhulst), որն իր օգնականների հետ 1625 թվականին ընտրեց Մանհեթեն կղզին որպես մշտական բնակավայրի հիմնադրման համար ամենահարմար վայր: Նույն թվականին ռազմական ինժեներ Կրեյն Ֆրեդերիկսզոն ֆոն Լոբբրեխտը (հոլ.՝ Cryn Fredericksz. van Lobbrecht) այստեղ ֆորտ Ամստերդամի կենտրոնական մասում նրա հետ նախագծել է ամրոց: Ըստ հոլանդական օրենքի՝ որպեսզի պաշտպանվի բնակիչների սեփականությունը, Նոր Հոլանդիայի նահանգապետ Պետեր Մինուիտը (հոլ.՝ Peter Minuit) 1626 թվականին գնել է Մանհեթեն կղզին Մանահատտա հնդկացիական ցեղից այն ժամանակ 60 գուլդեն գնահատված իրերով (24 դոլար այն ժամանակ, այսօր համարժեք 500-700 ամերիկյան դոլարին[3]):

Մանհեթենի հարավային ծայրակետում՝ գետի դելտայում, լավ ամրացված քաղաքը կոչված էր ապահովել Վեստ-հնդկական ընկերության նավերի անվտանգ անցում, որոնք մորթու առևտրով էին զբաղված տեղի հնդկացիական ցեղերի հետ գետի վերին հոսանքներում: Բացի այդ, նա պետք է պահպաներ ընկերության բացառիկ մուտքը Դելավեր (անգլ.՝ Delaware River) և Կոնեկտիկուտ (անգլ.՝ Connecticut River) գետերի գետաբերաններին:

Նոր Ամստերդամը դարձավ ամենախոշոր բնակչության ունեցողը Նոր Նիդեռլանդներ նահանգում և մնաց Հոլանդական հանրապետության իշխանության ներքո մինչ1664 թվականի օգոստոսը, երբ պատերազմի արդյունքում ժամանակավորապես անցավ անգլիացիների ձեռքը: Անգլիացի թագավոր Չարլզ II (անգլ.՝ Charles II) 1664 թվականին որոշեց միավորել Նոր Նիդեռլանդները Հյուսիսային Ամերիկայում իր կալվածքներին. որպես նվեր տվեց դրանք իր եղբորը ՝ Ջեյմսին՝ Յորքի և Օլբանիի դքսին, որը հետագայում դարձավ Ջեյմս II (James II Stuart, 1633-1701) թագավորը: Ջեյմսը ստացավ տիտղոսը ստացել է Լորդ-իշխանապետի տիտղոսը և չորս նավերից բաղկացած լավ զինված արշավախումբ կազմեց՝ գլխավորությամբ Ռիչարդ Նիքոլսոնի՝ առաջարկելով նահանգի բնակչությանը նահանգապետ Պիտեր Ստյոյվենսանտի հետ միասին փոխանցել իրենց հողերը անգլիական թագին:

1673 թվականին հոլանդական 600-հոգանոց ջոկատը՝ կապիտան Էնթնի Կոլվեի (անգլ.՝ Anthony Colve) հրամանատարությամբ գրավեց Նյու Յորքը և նրա հարակից տարածքը: Նա այդ տարածքն անվանեց Նոր Օրանժ՝ ի պատիվ Վիլհելմ Օրանացու և դարձավ դրա նահանգապետը:

Հոլանդական կառավարումը, այնուամենայնիվ, երկարատև չէր: 1674 թվականին ստորագրվեց Վեսթմինստերյան պայմանագիրը, ըստ որի Նյու Յորքը վերադարձվեց Անգլիային:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոր Ամստերդամ՝ հոդվածը ՍՄՀ
  2. Նոր Ամստերդամ՝ հոդվածը Энциклопедический словарь
  3. [1](անգլերեն))

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]