Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 47, 2020 թ.
Արտաքին տեսք
- ... Եվրոպական լեզուներից ամենակարճ այբուբենն ունի իտալերենը՝ 21 տառ:
- ... Միակ դերասանը, ով թատրոնում իրական սպանություն է կատարել, ամերիկացի Ջոն Ուիլքս Բութն է: Նա սպանել է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնին:
- ... Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան է եղել՝ կտրելով իր կոկորդը:
- ... Վլադիմիր Մայակովսկին ինքնասպան է եղել, այն բանից հետո, երբ արտասահմանյան անձնագիր ստանալու նրա խնդրանքը մերժվել է:
- ... 1943 թվականի փետրվարի 21-ին ամբողջ Հնդկաստանում կատարվել է զանգվածային աղոթք` անգլիական բանտում հացադուլ հայտարարած Մահաթմա Գանդիի առողջության համար:
- ... գոյություն ունի Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա հայտնի նկարի քսան տարբերակ, որտեղ մոդելը պատկերված է առանց հագուստի։