Մերկ Մոնա Լիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մերկ Մոնա Լիզա
Monna Vanna, Cartoon, musee Conde.jpg
տեսակգծանկար
նկարիչանհայտ[1]
տարի1510[1]
բարձրություն72,4 սանտիմետր[1]
լայնություն54 սանտիմետր[1]
ժանրնյու[2]
նյութթուղթ
գտնվում էԿոնդե թանգարան
հավաքածուԿոնդե թանգարան
Nude Mona Lisa Վիքիպահեստում

Մերկ Մոնա Լիզա կամ Մերկ Ջոկոնդա (Joconde Nue), Սնափառ կին (Mona Vanna ), Մերկ Դոնա (Donna Nuda) և այլն, Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա հայտնի նկարի տարբերակներ, որտեղ մոդելը պատկերված է առանց հագուստի։

Պահպանվել են այսպիսի քսան նկար[3], որոնցից առաջինները նկարել են Լեոնարդոյի աշակերտները։ Դրանցից մի քանիսը դիմանկարի նախօրինակի ճիշտ կրկնությունն են, բացառությամբ, որ մոդելը մերկ է։ Նկարների մի մասը տարբեր են նախօրինակից, միայն փորձել են մոդելի դիրքը և ժպիտը կրկնօրինակել՝ թեև մոդելի դեմքը պատկերված է ոչ թե երեք քառորդով այլ դիմացից։

Գծանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված նկարներից մի քանիսի հետազոտությունը հաստատում է, որ Մոնա Լիզային փորձել են այսպես ներկայացնել իսկական «Մոնա Լիզայի» ստեղծման ժամանակ։

Ֆրանսիայի Կոնդեի թանգարանում պահպանվող գծանկարը, ըստ որոշ մասնագետների պատկանում է Լեոնարդո դա Վինչիին[4]։ Այս վարկածը առաջ է քաշվել 2017 թվականին։ Մինչ այդ, մոտ մեկուկես դար ամրոցում պահպանվող նկարը վերագրվում էր Լեոնարդոյի աշակերտներին։ Բայց փորձաքննությունը պարզել է, որ դեմքի շուրջ մատիտի գծերը արված են աջ ձեռքով։ Սա կասկածի տակ է դնում Լեոնարդոյի հեղինակությունը, քանի որ նա ձախլիկ էր[5]։

Գծանկարը համարյա նույն չափի է՝ ինչ բնօրինակը։ Թղթի վրայի փոքր անցքերը կարող են վկայել, որ այն ամրացրել են տախտակին, որ նկարը փոխանցեն երփնագիրը սկսելուց առաջ։ Ֆրանսիացի փորձագետները աշխատում են հեղինակին պարզելու ուղղությամբ[3], վարկած կա, որ գծանկարը Սալաիի կամ Ֆրանչեսկո Մելցիի[6] ստեղծագործությունն է։

Գծանկարի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակության գաղտնիքը պարզելու համար 2017 թվականի սեպտեմբերից սկսած Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնը (ֆր.՝ Centre de recherche et de restauration des musées de France) նկարը ենթարկել է ինֆրակարմիր ռեֆլեքսոգրաֆիայի, ռենտգենոգրաֆիայի, ածխաջրածնային հետազոտության և եկել այն եզրակացության, որ գծանկարը ստեղծվել է 1485 և 1638 թվականների արանքում[7]։

Երփնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկած կա, որ հայտնի «Մոնա Լիզային» զուգահեռ Լեոնարդոն նկարել է նաև մերկ տարբերակը, որը հետագայում կորսվել է։ Այս իրողությամբ էլ պայմանավորված է նման նկարների մեծ քանակը։ Պահպանվել են առնվազն վեց նկար, որոնք ոճով շատ նման են Լեոնարդոյի վրձնին։ Դրանք, բոլորն էլ վերագրվում են Լեոնարդոյի դպրոցին[8]։ Մնացած տարբերակները կատարման ոճով անկախ են, բայց Լեոնարդոյի նկարի հետ նմանությունը ակնհայտ է։

Անդրադարձ գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբ Շոուն իր «Ջոկոնդայի կատակը» պատմվածքում անդրադառնում է «Մերկ Ջոկոնդաների» ծագման առեղծվածին և ոչ հեռու ապագայում հնարավոր է դառնում լուծել այն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martin Kemp. '«Here’s Looking at You»: The Cartoon for the So-Called Nude Mona Lisa' // Illuminating Leonardo: A Festschrift for Carlo Pedretti Celebrating His 70 Years of Scholarship (1944—2014). 2016
  • Caroline Lanfranc de Panthou; Benjamin Peronnet, Dessins italiens du Musée Condé à Chantilly. I, Autour de Pérugin, Filippino Lippi et Michel-Ange, éd. RMN, 1995, 9782711833504, notice 22
  • Michel Laclotte et Nathalie Volle (dir.), Fra Angelico, Botticelli... chefs-d'œuvre retrouvés, Cercles d'art - domaine de Chantilly, 2014, 165 p. ISBN 9782702210239, p. 142-145 (Notice 37 rédigée par Vincent Delieuvin)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joconde. Da Monna Lisa alla Gioconda nuda. Գ․ Վինչի, 2009 թվական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Joconde
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 JocondeLab — 2014.
  3. 3,0 3,1 Agence France-Presse (2017-09-29)։ «Leonardo da Vinci may have drawn nude Mona Lisa» (անգլերեն)։ the Guardian։ Վերցված է 2018-03-02 
  4. «Could This Nude Mona Lisa Really Be by Leonardo da Vinci? The Louvre Says Yes | artnet News»։ artnet News (en-US)։ 2017-09-29։ Վերցված է 2018-03-02 
  5. Rodriguez Cecilia։ «Naked Mona Lisa By Da Vinci, Discovered In France, Is Rocking The Art World»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2018-03-02 
  6. «La Joconde nue, dite Mona Vanna»։ Les Collections du musée Condé։ Վերցված է 2018-03-03 
  7. «The gioconda nuda» trasferita in gran segreto nei laboratori del Louvre: forse è di Leonardo»։ repubblica.it/։ Վերցված է 15 Ապրիլ 2018 
  8. «Did da Vinci paint 'Mona Lisa' in the nude?»։ NY Daily News (անգլերեն)։ Վերցված է 2018-03-02