Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 38, 2023 թ.
Արտաքին տեսք
- ...դստերը (լուսանկարում) «աղքատ փաստաբանի հետ» ամուսնանալուն խանգարելու նպատակով ֆրանսիացի ազնվական մայրը նրան իրենց տան ձեղնահարկի փոքրիկ և մութ սենյակում փակի տակ է պահել 25 տարի։ Հայտնաբերելու պահին նա կշռել է հազիվ 25 կիլոգրամ։
- ...կան մարդիկ, որոնք պոկում և ուտում են սեփական մազերը. այդ հիվանդությունը կոչվել է Գրիմ եղբայրների հեքիաթներից մեկի հերոսուհու անունով։
- ...լրատվամիջոցները երբեմն հաղորդագրություններ են տարածում այծի վամպիր (նկարում) հայտնաբերելու մասին։
- ...Չինաստանի Չժեցյան նահանգում պատրաստվող թանկարժեք կերակրատեսակի համը, հոտը, ինչպես նաև գույնը կարող են ձեր դուրը չգալ։
- ...մարդու դեմքն ունի վտանգավոր հատված, որը կոչվում է «մահվան եռանկյուն»։
- ...Լոնդոնի կամուրջը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգում։