Թոնգզիդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնգզիդան
Չինական խոհանոց
Տեսակկերակուր
Հիմնականձու

Թոնգզիդան (չին.՝ 童子蛋, փինյին Tóngzǐ dàn, բառացի՝ «տղայի ձու»), ավանդական ուտեստ, որը տարածված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Չժեցյան նահանգում։ Պատրաստվում է հավի ձվերից, որը եփվում է մինչև տասը տարեկան տղաների մեզի մեջ։ Օգտագործվում է գարնանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշատեսակը վաղեմի ավանդույթ է Չինաստանի Դոնգյան քաղաքում։ Ընդհանուր առմամբ, Չինաստանը սննդամթերքի պահպանման մեթոդների երկար պատմություն ունի։ Թոնգզիդանը կարող է նմանատիպ մշակութային հիմք ունենալ[2]։ Չկա լավ բացատրություն, թե ինչու դա պետք է լինի տղաների մեզ, մասնավորապես. դա պարզապես այդպես է եղել դարեր շարունակ[3]։ Այնուամենայնիվ, տարածաշրջանում պատմականորեն ենթադրվել է, որ մեզը տարբեր առողջապահական օգուտներ ունի։ Տղայի օրվա առաջին մեզը շատ օգտակար է համարվել[2]։ Հավկիթը միակ սննդարար հասանելի սննդամթերքն է եղել, որը հասանելի էր գյուղացիներին և ֆերմերներին[4]։ Սա հանգեցրել է այն բանին, որ հավկիթը մեզի ընկալվող օգուտի հետ միասին թոնգզիդանին մեծ ժողովրդականություն են բերել։ Ընդունված է, որ բյուրեղացված մեզի նստվածքն օգնում է մեղմացնել բորբոքումները և բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև մաշկի և բերանի խոռոչի սնկային վարակները[5]։ Նաև պնդում են, որ մեզի մեջ եփած ձվերը կարող են բուժել ինի անբավարարությունը, նվազեցնում է մարմնի ներքին ջերմությունը և նպաստում արյան շրջանառությանը[6]։  Տեղացիները պնդում են, որ թոնգզիդանը նաև կանխում է արևահարությունը[7]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային դելիկատես համարվող ուտեստը պատրաստելու համար հավի ձվերը եփում են բացառապես մինչև 10 տարեկան, սեռական հասունության չհասած տղաների մեզի մեջ։ Հեղուկը եռալուց հետո ձվերը ճաքում են, եթե ոչ, ապա հանում են և հարվածում, որ կեղևը ճաքի, և մեզը թափանցի ձվի մեջ։ Եփելու գործընթացը տևում է մի ամբողջ օր, երբ մեզը եռում և պակասում է, այն նորից ավելացնում են[6][7]։ Եփելուց հետո ձվի սպիտակուցը բաց ոսկեգույն երանգ է ստանում, իսկ դեղնուցները դառնում են կանաչ[8]։

Ժամանակակից մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 10 տարեկան տղաների մեզը հավաքելու համար մարզի դպրոցները հատուկ դույլեր են տեղադրում։ Սակայն միայն առողջ երեխաներին է թույլատրվում միզել նման դույլերում։ Թոնգզիդանի որոշ վաճառականներ այնքան հեռու են գնում, որ զբոսայգիներում կամ հանրային զուգարաններում արկղերով սպասում են ծնողի, ով պատրաստ է թույլ տալ, որ իրենց երեխան մեզ տրամադրի[6][7]։ Դոնյանգի բնակիչները ձվերը եփում են նաև տանը և պատրաստում՝ օգտագործելով տան փոքրահասակ տղաների մեզը։  Թեև ժամանակակից բժշկական հետազոտությունները վկայում են այն մասին, որ մեզի ընդունումը ոչ մի օգուտ չի բերում առողջությանը, բայց թոնգզիդան ուտելը խորապես արմատավորված է։ 2012 թվականի դրությամբ ձվերը վաճառվում են մեկ ձուն մոտ 1,50 յուանով (մոտ 0,24 դոլար), ինչը մոտավորապես երկու անգամ գերազանցում են սովորական ձվի գինը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eggs boiled in urine. Chinese delicacy - eggs boiled in the urine of virgins. Where do they get so much urine from boys». iia-rf.ru. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 Deutsch, Jonathan; Murakhver, Natalya (2012 թ․ հունվարի 1). They Eat That? A Cultural Encyclopedia of Weird and Exotic Food from Around the World. United States of America: Jonathan Deutsch and Natalya Murakhver. էջ 190,204,205. ISBN 978-0-313-38059-4.
  3. Chan, Royston (2012 թ․ մայիսի 29). «'Virgin Boy Eggs' Cooked In Urine Are Spring Delicacy In Dongyang, China». Huffington Post. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. Fu Hung, Frederick; Falkenheim, Victor C. (2013 թ․ մարտի 27). «Zhejiang». Encyclopædia Britannica, Inc. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. Le-ping, Wang (1994). «The Treatment of 75 Cases of Pediatric Oral Thrush with the Sweet, Cold, Protecting Yin Method». Shang Hai Zhong Yi Yao Za Zhi (The Shanghai Journal of Chinese Medicine & Medicinals) (5): 22.
  6. 6,0 6,1 6,2 «Boys' urine-soaked eggs listed as local specialty, intangible cultural heritage | Ministry of Tofu 豆腐部». Ministryoftofu.com. 2011 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Song, Aly (2012 թ․ մարտի 29). «Urine-soaked 'virgin boy eggs' are a springtime taste treat in China». nbcnews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. Levin, Dan (2016 թ․ հուլիսի 22). «Recipe for a Chinese Ritual Dish: Eggs, Time and Plenty of Urine». The New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.