Բլանշ Մոնիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլանշ Մոնիե
ֆր.՝ Blanche Monnier
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1849(1849-03-01)[1][2]
ԾննդավայրՊուատիե, Վյեն
Մահացել էհոկտեմբերի 13, 1913(1913-10-13)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԲլուա, Լուար և Շեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
 Blanche Monnier Վիքիպահեստում

Բլանշ Մոնիե (մարտի 1, 1849(1849-03-01)[1][2], Պուատիե, Վյեն - հոկտեմբերի 13, 1913(1913-10-13)[1], Բլուա, Լուար և Շեր), Ֆրանսիայում հաճախ հայտնի է որպես la Séquestrée de Poitiers[Ն 1] (թարգմանաբար՝ «Պուատիեի սահմանափակված կինը»)[3], կին Ֆրանսիայի Պուատիե քաղաքից, որին իր ազնվական մայրը և եղբայրը 25 տարի շարունակ գաղտնի փակի տակ են պահել փոքրիկ սենյակում։ Նրան ի վերջո գտել են ոստիկանները՝ միջին տարիքում, նիհարած ու կեղտոտ վիճակում։ Ըստ պաշտոնյաների՝ Մոնիեն իր ողջ գերության ընթացքում արևի լույս չի տեսել[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիեն ֆրանսիացի սոցիալիստ էր, ծնվել է 1849 թվականի մարտի 1-ին Պուատիե քաղաքում, Շառլ և Լուիզ Մոնիեների հարգված, պահպանողական բուրժուական ընտանիքում, որոնք ունեին հին ազնվական ծագում։ Նա ուներ մեծ եղբայր՝ Մարսելը[5]։ Մոնիեն հայտնի էր իր գեղեցկությամբ ինչով և գերել էր բազմաթիվ պոտենցիալ փեսացուների սրտերը։ 1876 թվականին, 27 տարեկանում, նա ցանկացավ ամուսնանալ տարիքով իրենից մեծ իրավաբանի հետ, որին իր մայրը հավանություն չէր տալիս։ Նա պնդում էր, որ իր դուստրը չի կարող ամուսնանալ «աղքատ փաստաբանի հետ»[6]։ Նրա դժգոհ մայրը, զայրացած դստեր անհնազանդությունից, փակեց նրան իրենց տան ձեղնահարկի փոքրիկ և մութ սենյակում, որտեղ նրան մեկուսի պահեցին 25 տարի։ Մոնիեի մայրը և Մարսելը շարունակեցին իրենց առօրյան՝ ձևացնելով, թե սգում են Բլանշի անհետացումը։ Նրա ընկերներից ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Մոնիեն, իսկ փաստաբանը, ում հետ նա ցանկանում էր ամուսնանալ, անսպասելիորեն մահացավ 1885 թվականին։ 1901 թվականի մայիսի 23-ին «Փարիզի գլխավոր դատախազը»[Ն 2] ստացավ անանուն նամակ, որի հեղինակը դեռևս անհայտ է, որտեղ նշվում էր Բլանշի բանտարկության մասին։

Մի ոստիկան Մոնիեի վիճակն ու նրա անկողինը նկարագրել է այսպես[6].

Մոնիեին ոստիկանությունը գտել է սարսափելի պայմաններում՝ ծածկված հին մթերքներով և կղանքով, մահճակալի և հատակի շուրջբոլորը առկա էին բազմաթիվ միջատներ, իսկ վերջինիս քաշը հազիվ 25 կիլոգրամ էր[7][8]։
Մոնիեի ազատման նկարը 1901 թ.: Վերնագիրը գերմաներեն՝ Das lebende Skelett von Poitiers («Պուատիեի կենդանի կմախք»):

Տեսնելով իր տան դիմաց հավաքված զայրացած ամբոխին՝ նրա մայրը ձերբակալվելուց կարճ ժամանակ անց հիվանդացել է և 15 օր անց մահացել։ Նրա եղբայրը՝ Մարսել Մոնիեն, սկզբում դատապարտվել է, սակայն հետագայում վերաքննիչ բողոքով արդարացվել է՝ համարվելով մտավոր հաշմանդամ, ու թեև դատավորները քննադատել են նրա ընտրությունը, սակայն ընդունել են, որ այդ ժամանակ քրեական օրենսգրքում գոյություն չի ունեցել «փրկելու պարտականության» մասին կետ[7][9]։ Գերությունից ազատվելուց հետո Մոնիեն շարունակել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալ։ Նրա մոտ ախտորոշվել են տարբեր խանգարումներ, այդ թվում՝ նյարդային անորեքսիա[Ն 3], շիզոֆրենիա, էքսհիբիցիոնիզմ և կոպրոֆիլիա։ Վերջինս շուտով հանգեցրել է նրան, որ նրան տեղափոխել են Բլուայի հոգեբուժարան, որտեղ և նա մահացել է 1913 թվականի հոկտեմբերի 13-ին[10][11]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին Անդրե Ժիդը հրատարակեց մի գիրք դեպքի մասին, որը կոչվում էր «La Séquestrée de Poitiers», որտեղ փոխվել էին միայն հերոսների անունները[7][12]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pronounced in French as a rhyme as .
  2. See Procureur général for the closest translation of the office. At the time of writing, Paris was the capital of the Second French Empire; the "Attorney General" of Paris was Léon Bulot from 1900.
  3. Then written in French as "anorexie hystérique".

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Ivry, Benjamin; Gide, André (2003). «The Confined Woman of Poitiers». New England Review. 24 (3): 99–132. JSTOR 40244293.
  4. Vivi, Janouin-Benanti. La Séquestrée De Poitiers: Une Affaire Judiciaire Sans Précédent (in French) 978-2914474009
  5. «Marie Louis Charles Marcel Monnier». ancestors.familysearch.org. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  6. 6,0 6,1 See "English sources" under References section below.
  7. 7,0 7,1 7,2 Pujolas, Marie (2015 թ․ փետրվարի 27). «En tournage, un documentaire sur l'incroyable affaire de "La séquestrée de Poitiers"» (French). France Télévisions.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Jacques Pradel et RTL reviennent sur l'incroyable histoire de la Séquestrée de Poitiers» (French). Charente Libre. 2015 թ․ մայիսի 19.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Moreillon, Laurent. L'infraction par omission, Librairie Droz, 1993, p. 65, (in French)
  10. «Pascal Audoux dévoile les mystères du Loir-et-Cher» (French). La Nouvelle Republique. 2015 թ․ ապրիլի 25.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Retronews – Le site de presse de la BnF» (ֆրանսերեն). 1999 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. Levy, Audrey (2015 թ․ ապրիլի 21). «Destins de femmes: Ces Poitevines plus ou moins célèbres auront marqué l'Histoire». Le Point (French).{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Անգլերեն աղբյուրներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանշ Մոնիե» հոդվածին։